2014 թվականի հերոսուհին. Ումա Թուրմանը նորաձևության օրացույցում (լուսանկարներ)
02.08.2013
Ումա Թուրմանը դարձել է նշանավոր իտալական բրենդի' Worldwide Celebrations-ի օրացույցի հերոսուհին:
Այդ օրացույցում նշանավոր հարավաֆրիկյան լուսանկարիչ Կոտո Բոլոֆոն 2014 թվականը յուրաքանչյուր ամիս և յուրաքանչյուր նկար նվիրված է լինելու տարբեր երկրների փառատոններին:
Ներկայացուցիչները դեռևս միայն մի քանի նկար են ցուցադրել, որտեղ հոլիվուդյան դերասաուհին ներկայանում է տարբեր մշակույթներ խորհրդանշող շքեղ հագուստներով:
Ուման արդեն հասցրել է կիսվել իր տպավորություններով . «Դառնալ ողջ աշխարհում հանրահայտ նախագծի մասնակիցը՝ իսկական հաճույք է: Հատկապես ինձ հիացնում են 2014 թվականի օրացույցի թեմաները, որի շնորհիվ ես կարծես աշխարհի շուրջ կատարված ճանապարհորդություն եմ ներկայացնում»:
Ավելի վաղ այդ օրացույցի հերոսուհիներ դարձել են այնպիսի աստղեր ինչպիսիք են Պենելոպա Կրուսը, Ջեսիկա Ալբան, Սալմա Հայեկը, Միլլա Իովովիչը և Եվա Մենդեսը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6022 անգամ
Читать на русском
|