«Համեստ» ականջօղերը նորաձեւ չեն այլեւս. 2012 գարուն-ամառ
12.03.2012
Ականջօղերն ամենամեծ պահանջարկն ունեցող աքսեսուարներից են եւ նորաձեւ են՝ անկախ տարվա եղանակից: Բայց սա դեռ չի նշանակում՝ չարժի թարմացնել Ձեր հավաքածուն գարնան մեկնարկի հետ: Այս գարուն ականջօղ ընտրելիս նկատի ունեցեք հետեւյալ խորհուրդները.
Մոռացեք շատ թանկարժեք զարդարանքի մասին. բիժուտերիան առավել մոդայիկ է համարվում, ինչպես Կոկո Շանելի ժամանակներում, երբ նա առաջին անգամ հուշեց կանանց զարդեր կրել ամենատարբեր մետաղներից, ապակուց... Այս սեզոն նրա մոտեցումը պաշտպանում են նորաձեւության այնպիսի հայտնի տներ, ինչպիսիք են Valentino-ն , Donna Karan-ը, Dolce & Gabbana-ն, Blumarineճ-ն, Prada-ն:
Առաջնորդվեք «ինչքան մեծ, այնքան լավ» սկզբունքով: Համեստությունն այս գարուն չի «զարդարոմ», սիրելի լեդիներ:
Ականջօղ գնելիս երկար մի մտածեք՝ ինչի հետ եք կրելու... Զարդերն առաջին պլանում են. Նրանք պետք է իշխեն Ձեր գարնանային կերպարում:
Նորաձեւություն են վերադարձել թալիսման-ականջօղերը: Փետուրներ, տարբեր հավատալիքներ խորհրդանշող նշաններ... Փորձեք հավատալ դրանց, միգուցե հաջողության գաղտնիքներ «շշնջան» Ձեր ականջին:
Նորաձեւ են նաեւ ծաղկային զարդերը, ընդ որում՝ ֆլորայի բոլոր ներկայացուցիչները՝ դաշտային ծաղիկներից մինչեւ վարդեր:
Մի անտեսեք նաեւ օղակաձեւ ականջօղերը. նրանք շատ մոդայիկ են այս սեզոն: Իսկ որպեսզի համեստ տեսք չունենան (ինչպես նշեցինք, համեստությունը «նորաձեւ» չէ), դիզայներները դրանք զարդարել են խայտաբղետ քարերով:
2012 թ. գարուն-ամառ ցուցադրությունների ժամանակ գերակշռում են կապած մազերով սանրվածքները: Այս տենդենցին հետեւելով՝ մի շարք դիզայներներ առաջարկում են երկար, շքեղ ականջօղեր, որոնք կլինեն Ձեր պրոֆիլի գլխավոր շեշտադրումը
:
Դիտվել է 6935 անգամ
|