Ժամանակը ի զորու չէ. Քրիստի Թերլինգթոնը Calvin Klein-ի ֆոտոշարքում
22.07.2013
90-ականների սուպերմոդելները կրկին և կրկին ապացուցում են, որ հեշտությամբ կարող են ետևում թողնել ժամանակակից պոդիումի աստղերին: Դրա վերջին ապացույցը կարելի է համարել Calvin Klein-ի գլխավոր հերոսուհու՝ Քրիստի Թելինգթոնի նոր ֆոտոշարքի առաջին լուսանկարը դիտելիս:
Առաջին անգամ մոդելը դրաձել է այս բրենդի դեմքը հեռավոր 1988 թվականին: Սակայն պետք է խոստովանել, որ համեմատելով 25 տարի առաջվա և ներկայիս լուսանկարները, տարբերություն գրեթե չենք գտնի:
Ի դեպ' 44 ամյա մոդելն արդեն հասցրել է փայլել միանգամից երկու' Prada և Jason Wu, ապրանքանիշերի գովազդների ժամանակ, որտեղ ցուցադրել է իր շքեղ կազմվածքը: Իսկ Մարիո Սորենտիի սև ու սպիտակ լուսանկարը ոչ մի կասկած չի թողնում, որ ժամանակը ի զորու չէ հետք թողնել Քիստիի արտաքինի վրա:
Աղբյուր` LADYNEWS.am
Առաջին անգամ մոդելը դրաձել է Calvin Klein-ի դեմքը 25 տարի առաջ:
Քրիստի Թերլինգթոնը 1992-ին:
Քրիստի Թերլինգթոնը 2013-ին:
Դիտվել է 7221 անգամ
Читать на русском
|