Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Անկրկնելի լինելու համար պետք է անընդհատ փոխվել. ԿՈԿՈ ՇԱՆԵԼ

12.03.2012

Նրա անհատական ոճը դարձավ նորաձևության անքակտելի մասը: Նրան հետևեցին միլիոնավոր կանայք: Մենք մինչ օրս էլ անում ենք քայլել առանց նույնիսկ մտածելու, որ առաջին անգամ այս կամ այն բանն արել է հենց նա` որբանոցից մեծ աշխարհ մտած և աշխարհին մարտահրավեր նետած մոդելյոր Կոկո Շանելը:

Ո՞ր կինն այսօր իր կյանքը կպատկերացնի առանց ուսին գցվող պայուսակի, փոքրիկ սև զգեստի, արևային լոգանքի, բազմաթիվ ծաղիկների բույրերից հյուսված օծանելիքի: Իսկ հիմա պատկերացրեք, որ մինչ նա, կանայք չէին էլ մտածում այս ամենի մասին: Կոկոն եկավ, «շանելապատեց» ողջ աշխարհը, բերեց մի շարք նորություններ, բայց, առաջին հերթին, ստեղծեց մի կնոջ կերպար, ում առաջ ոչ ոք չէր ճանաչում: Նորաձևության ամենամեծ ու շքեղ տան հիմնադիրը ստեղծեց էլեգանտ կնոջ կերպար, որ չի ենթարկվում ժամանակի փոփոխություններին: Նա ազատեց կնոջը ճնշող կորսետներից ու երկար, անհարմար շրջազգեստներից: Նրա զգեստների մոդելների ճշգրիտ, ուղիղ գծերը թաքցնում են կառուցվածքի թերություններն ու ընդգծում առավելությունները:

Ֆրանսուհի Գաբրիել Բոնյոր Շանելը ծնվել է 1883 թ. օգոստոս 19-ին, թեպետ միշտ փորձել է շփոթության մատնել կենսագիրներին' պնդելով, թե ծնվել է 1893 թ.: Եղել է 20-րդ դարի ֆրանսիական նորաձեւության առաջատար դիզայները, ում մոդեռնիզմը, տղամարդկանց նորաձեւությամբ ներշնչված լինելն ու ստեղծած հագուստների պարզությունը բերել են նրան համաշխարհային ճանաչում: Պատահական չէ, որ Time ամսագիրն ընդգրկել է նրան 20-րդ դարի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց շարքում:
Նրա ծնողները օրինական ամուսիններ չեն եղել: 12 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է, իսկ հայրը, չկարողանալով պահել աղջկան, հանձնել է որբուկների տուն-ինտերնատի խնամքին: Երկար տարիներ ստիպված լինելով կրել համազգեստ' Շանելի մեջ աճել է ցանկությունը բոլորին իր ձևով հագցնելու:

Դուրս գալով ինտերնատից' նա նախ փորձել է իրեն երգարվեստի մեջ: Երգել է կաբարեներում: Նրա ամենասիրելի երգերի անուններն էին  «Ko Ko RI Ko» և «Qui qua Vu Coco»: Հենց այստեղից էլ նրա մականունը' Կոկո: Նա չի հաջողել որպես երգչուհի, բայց ելույթներից մեկի ժամանակ Կոկոյին նկատել է սպա Էտյեն Բալզանը, ով հիացել է նրանով: Կարճ ժամանակ անց սկսվել է նրանց համատեղ կյանքը Փարիզում: Կոկոն ամբողջ կյանքում երազել է հանրահայտ երգչուհի դառնալ, դարձել է հանրահայտ մոդելյոր, երազել է ամուսնության մասին, բայց բավարարվել է միայն սիրուհու դերով:

Էտյեն Բալզանը գեղեցիկ տղամարդ է եղել, սրամիտ, գեղեցիկ կանանց ու լավ ուտելիքների սիրահար: Նրանք ապրել են միասին, բայց չեն ամուսնացել. կնամոլ Էտյենն այդպես էլ չի ցանկացել կապել իրեն ամուսնության թելերով:
Սիրելիի հետ անընդհատ վայելքների մեջ անցնող կյանքը շատ արագ հոգնեցրել է Կոկոյին, ով միշտ երազել է փողի, փառքի, ճանաչման մասին: Նա վատ ձայն չի ունեցել, բայց ավելի լավ կարողացել է գլխարկներ կարել: Հենց սա էլ որոշել է նրա ճակատագիրը:

Նա իսկական նկարչուհի է եղել, յուրաքանչյուր ստեղծած գլխարկը' արվեստի գործ: Կոկոն կարել է գլխարկնել' ելնելով իր այցելուների անհատականություններից:


Շատ ժամանակ չանցավ, և Փարիզն սկսեց խոսել Կոկո Շանելի մասին:

Հենց այս ժամանակ էր, որ Էտյենը չհավատաց կնոջ հնարավորություններին ու հրաժարվեց գումար ներդնել գլխարկարտադրության գործի մեջ: Փողը տվեց Կոկոյին վաղուց սիրահարված մեկ այլ տղամարդ' Էտյենի մտերիմ ընկեր Արթուր Կեյպելը: Նա հավատաց կնոջ տաղանդին: Արթուրը շատ կանայք ուներ և բոլորին լքում էր, իսկ Շանելի համար դարձավ ոչ միայն լավ սիրեկան, այլև վստահելի ընկեր: Նրա օգնությամբ Շանելը բացեց իր առաջին խանութը: «Գործելու և արարելու համար առաջին հերթին պետք է ունենալ լավ ընկեր, որի վրա կարելի է հույս դնել»,- հետագայում ասել է Շանելը:

Նորահայտ մոդելյորն արեց այն, ինչ մինչ այդ օրը վախենում էին անել բոլորը. նա կարճացրեց շրջազգեստները, սկսեց սվիտերների արտադրությունը, ստեղծեց նոր' շանելյան ոճ: Այդ ոճի ամենահայտնի նմուշը փոքրիկ սև զգեստն է, որ, ինչպես նշում են մերօրյա շատ մոդելյորներ, յուրաքանչյուր կին պարտավոր է ունենալ իր զգեստապահարանում:

Մի հագուստ, որ, կախված արդուզարդից, կարող է կիրառվել թե առօրյա-հարմարավետ, թե շքեղ-երեկոյան ոճերում: Նրա առաջաբանը դարձավ «Զգեստի հարցում  կարևորը կինն է» սկզբունքը:

Շանելի համար նորամուծությունները սովորական էին: Մի օր նա ուղղակի ասաց. «Ես հոգնել եմ ձեռքի պայուսակ կրելուց, բացի այդ, դրանք միշտ կորցնում են»: Այս խոսքերից մեկ տարի անց նա սկսեց փոքրիկ պայուսակի վաճառք, որ իրենից ներկայացնում էր ուղղանկյուն' արդեն հայտնի պայուսակը երկար շղթայով: Շանելյան այս շղթան էր, որ առաջին անգամ հնարավորություն տվեց կնոջը կախել պայուսակն ուսից եւ լիովին մոռանալ դրա գոյության մասին: Այս տարիներին Կոկոն անգիտակցաբար խթան դարձավ մերօրյա ամենասիրելի, հաճելի ու նորաձև զբաղմունքներից մեկի' արևային լոգանքի «գյուտի» համար: Եվ դա տեղի ունեցավ պատահաբար: Ծովային ճանապարհորդության ժամանակ Կոկոն թխացել էր արեւի տակ և առանց վայրկյան իսկ մտածելու այդ' այն ժամանակ տգեղ համարվող տեսքով հայտնվել Կաննում: Պարզվեց, որ դա բոլորովին էլ տգեղ չէ. հասարակությունը հետևեց նրա օրինակին: Կանայք քայլեցին Կոկոյի հետևից նաև մեկ այլ իրողությունից հետո:

Մոդելյորը պատահմամբ վառել էր մազերը և առանց տատանվելու կարճ կտրել դրանք: Դրանից հետո նորաձեւ դարձան կարճ սանրվածքները:

Շանելի ազատությունն ուրիշ էր: Նա որևէ մեկին որևէ բան չէր ապացուցում: Նա ներքին ազատություն ուներ: «Ես մտա հասարակություն ոչ այն պատճառով, որ պետք է հագուստ ստեղծեի, հակառակը, ես հագուստ ստեղծեցի, որովհետև ապրում էի հասարակության մեջ, որտեղ առաջին կինն էի, ով ապրում էր դարի ողջ ռիթմով»:

Միակ բանը, որ նրան պակասում էր, ընտանիքն էր:

Արթուրն այդպես էլ չցանկացավ ամուսնանալ: Տարիներ անց սկսեց դավաճանել Կոկոյին, ով, վախենալով կորցնել սիրելիին, աչք էր փակում ամեն ինչի վրա: Նա կարծում էր, որ «դիմանալը, երբ վիրավորված ես, տեսարան չսարքելը, երբ սիրտդ ցավում է…այ սա է իդեալական կինը»: Ու նա իդեալական վարք էր ցուցաբերում, բայց շուտով Արթուրի կյանքում հայտվեց նոր մեծ սեր' Դիանան: Կանանց սիրահարը չէր կարողանում ընտրել, ամեն անգամ գնում էր Փարիզից Լոնդոն' Կոկոյից Դիանա: Հենց այդ ճանապարհին էլ նրան գտավ մահը' ավտովթարի տեսքով:

Սիրելիի մահից հետո Կոկոյին մի պահ թվաց, թե ամեն ինչ ավարտված է, բայց նա կարողացավ ի վերջո հաղթահարել ցավը: Մասնագիտությունը շատ օգնեց:

Կոկոն նոր ուժով վերսկսեց աշխատանքները: «Տարիք չունեցող գայթակղիչ կինը» վաղուց էր գիտակցում, որ նորաձևությունն առանց օծանելիքի ոչինչ է: Մի անգամ ծանոթներից մեկը' քիմիկ Էռնեստ Բոն, նրան ներկայացրեց ստեղծած նոր բույրերի փորձանոթները, որ Կոկոն ընտրի լավագույնը: Վերջինս ասաց. «Ես չեմ ուզում, որ օծանելիքից գա միայն վարդի կամ միայն լանդիշի հոտ: Ստեղծեք այդ բույրերի կոմբինացիան' կանացի համադրությունը»: Բոն այդպես էլ արեց: Օծանելիքը անվանվեց «Շանել համար 5»: Օծանելիքի ստեղծումից հետո մի անգամ նրան հարցրել են, թե երբ պետք է կինն այն օգտագործի, և Կոկոն պատասխանել է. «Երբ ցանկանում է, որ իրեն համբուրեն»:

Երկրորդ համաշխարհային պատերազմը երկար ժամանակով ընդհատեց նրա գործունեությունը: 1939-ին նա փակեց բոլոր խանութներն ու հեռացավ նորաձևության աշխարհից, բայց… նա այն տեսակը չէր, որ կարողանար այդքան հեշտ մարել: Կոկոն ամեն օր սկսում էր նորից ապրել: Փորձությունները նրա համար խթաններ էին դեպի նոր ձեռքբերումներ, պարադոքսները' կյանքի շարժիչ ուժեր, անկախությունը' աստված ու կյանք: 71 տարեկան հասակում Կոկո Շանելը կրկին վերադարձավ: Վերադարձավ ավելի գեղեցիկ ու լի ուժերով, քանի որ, ինչպես ինքն էր ասում, «ոչ բոլոր կանայք են գեղեցիկ ծնվում, բայց  եթե չեն կարողանում այդպիսին դառնալ 30 տարեկանից հետո, ուրեմն ուղղակի հիմար են»: Նա հիմար չէր: Կոկո Շանելի վերադարձը նորաձևություն շռնդալից էր, ինչպես մուտքը. Չէ՞ որ նա առաջնորդվում էր «անկրկնելի լինելու համար պետք է անընդհատ փոխվել» սկզբունքով: Նա վերադարձավ նորովի: Կատարելագործեց իր հին մոդելներն ու ստեղծեց նորերը:
Կոկո Շանելը կյանքից հեռացավ այն ժամանակ, երբ աշխատելու ուժ այլևս չկար:


Գեղեցկությունը զենք է:

Եթե աղջիկը չի հարդարվում, ուրեմն շատ բարձր կարծիք ունի իր մասին:

Ինչքան վատ են կնոջ գործերը, այնքան ավելի լավ տեսք պետք է նա ունենա:

Ցանկացած աղջիկ պետք է երկու բան իմանա' ինչ և երբ է ինքն ուզում:

Անճաշակությունը սահման ունի, միայն լավ ճաշակն է անսահման:

Ասում են, որ կանայք հագնվում են կանանց համար, որ նրանց ոգեշնչում է մրցակցությունը: Դա այդպես է, բայց, եթե չլինեին տղամարդիկ, կանայք չէին հագնվի ընդհանրապես:

Աշխարհում շատ կան կոմսուհիներ ու իշխանուհիներ, բայց կա միայն մեկ Կոկո Շանել:

                                                                                             

                                                                                                                                                                                                                                                                                                    Լարա Առաքելյան

Դիտվել է 11773 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Nara Yesayan | 16-03-2012 10:41
Յուրովի դժբախտ մի կին, որը ոչ թե ընկճվեց դրանիվ, այլ ավելի ուժեղացավ` չդադարելով կոկետ ու կանացի երևալ:

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երգչուհի Ադելը նիհարել է 45 կիլոգրամով և զարդարել նորաձևության Vogue ամսագրի շապիկը

09.10.2021
Երգչուհին նաև ծավալուն հարցազրույց է տվել՝ առաջինը հինգ տարվա դադարից հետո:

Ինչպիսի տեսք ունի 40-ամյա Քիմ Քարդաշյանը լողազգեստով Instagram-ում և իրական կյանքում

02.09.2021
Պապարացիների կողմից արված կադրերն ապացուցում են, որ ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանն առանց ֆոտոշոփի և ճիշտ կեցվածքի նման է սովորական երկրային կնոջ:

Բեյոնսեն խոսել է անցյալի սխալների մասին. «Ես շատ հաճախ էի դիետաներ պահում»

12.08.2021
39-ամյա երգչուհի Բեյոնսեն դարձել է Harper՝s Bazaar ամսագրի ամերիկյան տարբերակի նոր հերոսուհին: Փոփ -դիվան նկարահանվել է սեպտեմբերյան համարի չորս շապիկների համար, որոնք ստացել են The Icon Issue անվանումը:

Աշխարհում առաջին ողջ մնացած յոթնյակ-երկվորյակները մեծացել են

28.07.2021
1997-ի նոյեմբերի 9-ին Այովայի բնակչուհի Բոբի Մաքքոին և նրա ամուսինը՝ Քենին, հայտնվեցին լրատվամիջոցների վերնագրերում: Ամուսինները դարձել էին գիտությանը հայտնի առաջին ծնողները, ովքեր միանգամից յոթ երեխա են լույս աշխարհ բերել, որոնք բոլորն էլ ողջ են մնացել:

«Ինձ հաջողվել է դառնալ սեփական նավի նավապետը»․ Մեգան Ֆոքս

24.07.2021
35-ամյա Մեգան Ֆոքսը նոր կերպարներ է կերտում։

Երկու մետրանոց մազերով ռուս աղջիկը բացահայտել է մազերի խնամքի գաղտնիքը

15.07.2021
Մայամիում բնակվող ռուս աղջիկը երկու մետրանոց մազեր է աճեցրել ու բացահայտել դրանց խնամքի գաղտնիքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2021 10:56
Տոկիոյում Ճապոնիայի գահաժառանգի դուստրը՝ արքայադուստր Մակոն, ամուսնացել է հասարակ մարդու՝ Քեյ Կոմուրոյի հետ, նրանք հանդիպում էին մի քանի տարի: Այդ մասին հաղորդել է Kyodo News-ը՝ վկայակոչելով Կայսերական պալատի վարչությունը: Նա զրկվել է կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակից եւ այժմ կրելու է ամուսնու ազգանունը:
27-10-2021 10:40
Բրիտանական թագավորական ընտանիքի մասին «Թագը» սերիալի նոր եթերաշրջանում կցուցադրեն արքայադուստր Դիանայի սկանդալային հարցազրույցը: Զրույցը պատմության մեջ է մտել այն բանի շնորհիվ, որ Դիանան, որն այն ժամանակ արդեն չէր ապրում ամուսնու հետ, լրագրող Մարտին Բաշիրին պատմել է արտամուսնական կապերի, պալատական ինտրիգների, ինչպես նաեւ իր հոգեկան եւ ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրների եւ նախկին ամուսնու՝ արքայազն Չարլզի «անպիտան լինելու» մասին:
27-10-2021 07:47
Ալյոնա Վոդոնաեւան Մոսկվայում 19 միլիոն ռուբլիով բնակարան է գնել իր կատվի համար: 39-ամյա հեռուստահաղորդավարուհու մոր եւ որդու մոտ սրվել են ալերգիայի նոպաները, սակայն Ալյոնան պատրաստ չէ բաժանվել սիրելի կենդանուց, այդ պատճառով որոշել է նրա համար բնակարան գնել իր գեղեցկության սրահից եւ նախկին ամուսնու բնակարանից ոչ հեռու։
27-10-2021 01:11
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Հռոմի կինոփառատոնի կարմիր գորգին ձախողում է ունեցել անհաջող վարսահարդարման պատճառով: Պատճառը վարսերի արհեստական երկարացումն է, որը բավականին անբնական է արված եղել, ինչն էլ չի վրիպել Ջոլիի երկրպագուների աչքից: Նրանք դերասանուհու մազերի հետ կապված վիճակն «աղետ» են որակել՝ 46-ամյա Ջոլիին խորհուրդ տալով աշխատանքից ազատել վարսահարդարին:
27-10-2021 00:15
Երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն շնորհակալություն է հայտնել բոլոր ռուսներին «մեծ պատվի համար»։ Նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը երգչուհուն և նրա որդուն Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2021 թ

01.10.2021
Ամսվա դժվար մեկնարկը հնարավորություն կտա աճել որպես անհատականություն, կենտրոնանալ և ցույց տալ ուժեղ կողմերը: Դա ոչ միայն կհանգեցնի դրական արդյունքների, այլև հնարավորություն կտա կառավարելի դարձնել իրադարձությունները:

LADYNEWS TV
Բրիտանական «Duran Duran» փոփ խմբը հրապարակել է «Anniversary» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Հոլովակում հայտնիներից շատերն են ներկա՝ Բիլի Այլիշ, Քիմ Քարդաշյան, Էլթոն Ջոն, Դենիել Քրեյգը՝ Ջեյմս Բոնդի կոստյումով եւ նույնիսկ Եղիսաբեթ երկրորդը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.10.2021
Դիտվել է 1313 անգամ
21.10.2021
Դիտվել է 309 անգամ
26.10.2021
Դիտվել է 301 անգամ
27.10.2021
Դիտվել է 216 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster