|
Երեք այլընտրանք՝ ծովափին հանգստանալուն
10.07.2013
Եթե հանգստանալ եք ուզում, սակայն ծովափ գնալը Ձեզ համար այդքան էլ գայթակղիչ չէ, ապա կան այլ տարբերակներ, որոնք կհետաքրքրեն եւ կգրավեն Ձեզ:
Անտառ
Շատերի համար մոծակները, խոնավությունն ու քաղաքակրթության բացակայությունը կարող են լուրջ պատճառ լինել նման հանգստից մեկընդմիշտ հրաժարվելու համար: Բայց եթե Ձեզ չեն վախեցնում դժվարությունները, ապա անտառում հանգիստը կարող է հրաշալի այլընտրանք լինել: Հանգիստն անտառում՝ լճակի մոտ, ուր կմնաք վրանների մեջ եւ կիթառով երգեր կերգեք, կարող է միշտ հիշվել՝ որպես Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանգիստը:
Լեռներ
Ասում են՝ նրանք, ովքեր մեկ անգամ եղել են սարերում եւ զգացել լեռերի ուժը, ապա կուզենան վերադառնալ այնտեղ նորից ու նորից: Սարերը մարդուն ապրումների եւ զգացմունքների մի ամբողջ փունջ են տալիս: Սա ե´ւ էյֆորիայի է, ե´ւ ադրենալին, ե´ւ ներդաշնակություն, ե´ւ անգամ' կիրք: Իսկ եթե կարծում եք, թե ծով չգնալով Դուք չեք ունենա գեղեցիկ արեւայրուք, ապա սխալվում եք. սարերում հնարավոր է շատ ավելի հրաշալի արեւայրուք ունենալ, որն էլ ավելի երկար կմնա:
Էքսկուրսիաներ
Եթե Դուք շատ ակտիվ եք եւ չեք ուզենա միայնակ պառկել ծովափին, ապա միացեք էքսկուրսիա մեկնող խմբերին. դա հենց Ձեզ համար է: Վերցրեք լուսանկարչական ապարատը եւ մեկնեք փնտրտուքների՝ գտնելու նորը, առեղծվածայինը: Մեկ շաբաթվա ընթացքում ե´ւ կհանգստանաք, ե´ւ բազում նոր բաներ կբացահայտեք:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8030 անգամ
Читать на русском
|