09-06-2025 09:55 Շուտով նոր ֆիլմի ականատես կդառնանք, որտեղ հերթական անգամ հայ եւ ռուս աստղերը կմիավորվեն զվարճալի պատմության շուրջ։ Այս ամենի մասին են խոսում դերասաններից ոմանց ինստսգրամյան էջերում հրապարակված տեսանյութերը։ Նատալյա Բոչկարեւան, օրինակ, տեսանյութ է տեղադրել, որում հերոսուհիները, որոնց թվում է նաեւ Նատաշա Ռուդովան, զվարճանում են նկարահանման հրապարակում։ Մեկ այլ լուսանկարում դերասանուհին Հրանտ Թոխատյանի հետ է:
09-06-2025 00:13 Աշխարհի երկրորդ ռակետ Կորի Գաուֆը նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ եւ առավելության հասավ 6:7 (5:7), 6:2, 6:4 հաշվով։
07-06-2025 10:06 Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են բախվում կենսաբանական թերությունների, ինչպիսին է ավելի արագ ծերացումը, քան նրանց ավելի ապահովված հասակակիցները։
07-06-2025 09:15 Նորվեգիայի դատարանը բժշկին դատապարտել է 21 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց նկատմամբ բռնաբարության և սեռական բռնության համար մի գործով, որը ցնցել է սկանդինավյան երկիրը, հայտնում է BBC News-ը։ Նախկին ընդհանուր պրակտիկայի բժիշկ Առնե Բայը մեղավոր է ճանաչվել բռնաբարության և սեռական բռնության 70 դեպքով։
07-06-2025 08:18 Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: «Ֆիլմաշարի վերջին՝ ութերորդ «Առաքելությունն անիրագործելի է։ Վերջին հատուցում» մասն իսկապես բարձրացրել է նշաձողը։ Ֆիլմի համար Թոմի տպավորիչ հնարքների շնորհիվ փորձառու մարզիկին շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքում տիտղոս՝ անհատի կողմից այրվող պարաշյուտով ամենամեծ թվով ցատկերի համար», – ասված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կայքում: