Ծաղկավոր հագուստը՝ 2013 թվականի ամռան ամենանորաձևն ու ոճայինը
28.06.2013
Այս ամառ ծաղկավոր նախշերը դարձել են առավել ծաղկաշատ և վառ գույներով: Համարձակ ծաղկավոր համադրությունները դարձնում են կերպարը ավելի վառ և միաժամանակ կանացի:
Ծաղիներով պատված են ամեն ինչ, եթե նախկինում այն տեսնում էինք միայն շրջազգեստների և կիսաշրջազգեստների վրա, ապա այս ամռանը դրանք կան վերնազգեստերի, շորտերի, կոշիկների և ակսեսուարների վրա: Այժմ լավագույն ժամանակն է ձեր պահարանը համալրել ծաղկավոր թեթև հագուստով: Ծաղկավոր պայուսակները, կլաչները, շարֆերը, զարդեղենը ձեր կերպարը առավել գեղեցիկ կդարձնեն: Կարևոր խորհուրդ. մի համատեղիր մի կերպարում 2-ից ավելի ծաղկավոր էլեմենտ, դա արդեն շատ կլինի:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10965 անգամ
|