Շակիրան որդու հետ Բրազիլիայում
24.06.2013
Շակիրան մեծացնում է իսկական տղամարդու՝ Միլանը դեռ 6 ամսեկան չկա, սակայն արդեն իր մոր հետ այցելել է հեռուստաշոուի, պատրաստվում է սկսել մարզիկի կարիերա և ճանապարհորդում է:
Այս անգամ ակտիվ մայրը որդուն տարել է Բրազիլիա, որտեղ նրանց դիմավորել է Շակիրայի եղբայրը՝ Տոնինոն:
Շակիրան որդու հետ պարզապես հանգստանալու համար չեն այցելել Ռիրո-դե-Ժանեիրո, այլ երկրպագելու սիրելի հայրիկին՝ Ժերար Պիկեին, ով մասնակցում է Կոնֆեդերացիայի գավաթի մրցաշարին և պայքարում է Իսպանիայի հավաքականի կազմում:
Մինչ Ժերարը զբաղված է սպորտային պարապունքներով, Շակիրան եղբոր և որդու հետ լողանում և արևի լոգանք է ընդունում Ռիոյում: Սակայն երիտասարդ մայրիկն առավել շատ` գրեթե ամեն րոպե, զաղված է որդուն գրկելով, համբուրելով և նրա հետ լուսանկարվելով:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3429 անգամ
|