Մաշկին թարմ տեսք տալու և խոնավեցնելու համար կան պարզ, տնային պայմաններում կիրառվող միջոցներ:
1. Կաթ: Եթե կաթը կամ կաթնաշոռը օգտագործեք որպես մաշկի համար դիմակ, կհասնեք ապշեցուցիչ արդյունքների: 2 լիտր այծի կամ կովի կաթ լցրեք լոգարանի ջրի մեջ և ընդունեք շաբաթական 2-3 անգամ:
2. Վարսակի ալյուր: Վերջինիս փշուրները թրջել կաթի մեջ և տարածել դեմքի վրա: Այդ դիմակը օգտագործելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում ձեր մաշկը կդառնա ձիգ, գեղեցիկ և հարթ. կարևորը դիմակը կանոնավոր օգտագործել: Վարսակի ալյուրում պարունակվում է վիտամին B և ֆոլիևյան թթու, որն ազդում է դեմքի ճարպային գեղձերի վրա: Ազդեցությունն ուժեղացնել հնարավոր է Վարսակի ալյուրին ավելացնելով լիմոն և ձվի սպիտակուց:
3. Եթերային յուղեր: Ցանկացած յուղ շատ օգտակար է մաշկի համար: Օրինակ, անիսոնը լավ է մաշկի առաձգականության և թարմացման համար, նարինջի յուղը արյունատար անոթների լավ աշխատանքի համար: Կարելի է օգտագործել նաև մեխակի, եղևնու և այլ յուղեր, որոնք հատկապես օգտակար են կնճիռների հարթեցման և մաշկի առաձգականության համար:
20-05-2025 11:02 Հնդկաստանի Թելանգանա նահանգում շարունակում է ընթանալ «Միսս Աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 19-ամյա Ադրինե Աճեմյանը: Մրցույթը մեկնարկել է մայիսի 7-ից: Մինչ եզրափակիչ շոուն, որը կայանալու է մայիսի 31-ին, մասնակիցներն անցնում են մի շարք փուլերով, դրանցից մեկը Տաղանդի փուլն է: Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ»-ի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է:
20-05-2025 10:59 Պիերպաոլո Պիչոլին նշանակվել է Balenciaga-ի նոր ստեղծագործական տնօրեն, հաղորդում է WWD-ն։ 57-ամյա իտալացի նորաձևության դիզայները կփոխարինի Դեմնա Գվասալիային, ով այս տարվա մարտին տեղափոխվեց Gucci:
20-05-2025 10:24 Միացյալ Նահանգների և Հորդանանի գիտնականների միջազգային խումբը կապ է հայտնաբերել արյան խմբի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության միջև։ Պարզվել է, որ A արյան խումբ ունեցող կանայք 18%-ով ավելի շատ ենթակա այդ հիվանդությունը զարգացնելու վտանգին, քան O արյան խումբ ունեցողները: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ արյան A խումբը ՝ գենետիկ նախատրամադրվածության և կենսակերպի հետ մեկտեղ կարող է լրացուցիչ ռիսկի գործոն դիտարկվել։
20-05-2025 08:54 Քեյթ Ուինսլեթի դուստրը՝ 24-ամյա Միա Թրիփլթոնը, առաջին անգամ անցել է Կաննի կինոփառատոնի կարմիր գորգով։ Նա ներկայացրել է «Փյունիկյան սխեման» ֆիլմը, որում խաղացել է գլխավոր դերերից մեկը։
20-05-2025 02:27 Playboy-ի նախկին մոդելներ և երկվորյակ քույրեր Կարիսա և Քրիստինա Շենոնները Fox News Digital-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել են Հյու Հեֆների առանձնատանն իրենց կյանքի ցնցող մանրամասների մասին։ Թեև նրանց կյանքը հանրության առջև հեքիաթի էր նման, շքեղության հետևում իսկական պայքար էր տիրում՝ դավաճանության, հոգեբանական տրավմաների և սեփական ինքնության կորստի հետ։