«Միսս տիեզերքը» մայրացել է: Օկսանա Ֆյոդորովայի տղան լույս աշխարհ է եկել Մոսկվայի ծննդատներից մեկում երեկ գիշերը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», ծննդատան աշխատակիցներից մեկը պատմել է, որ տղայի հայրը' Անդրեյ Բորոդինը, հենց սկզբից կնոջ մոտ է եղել. «Նա շատ էր անհանգստանում: Մի քանի ժամ «հերթապահեց» միջանցքում: Հենց ամեն ինչ ավարտվեց, նա առաջինը շնորհավորեց կնոջը»:
Ռուսական շոուբիզնեսի աստղերն արդեն շնորհավորել են իրենց գործընկերուհուն: Հեռուստահաղորդավարուհու մտերիմ ընկերուհիներից մեկը լրագրողներին ասել է, որ Օկսանան վաղուց էր ուզում երեխա ունենալ. «Նա շատ լավ մայր կլինի: Մաղթում եմ նրան սեր ու առողջություն»:
Իրադարձության մասին խոսել է նաև Ֆյոդորովայի նախկին սիրելին' երգիչ Նիկոլայ Բասկովը. «Ցավում եմ, իհարկե, որ տղայի հայրը ես չեմ: Ախր, երբ միասին էինք, հաճախ էինք մտածում երեխա ունենալու մասին»:
Նշենք նաև, որ ամուսինները լրատվամիջոցներին դեռևս չեն հայտնել իրենց որդու անունը:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: