Մադոննայի բազմաթիվ կոչումներին ավելացավ ևս մեկը՝ պոպ երաժշտության թագուհին ճանաչվել է ժամանակակից ամենախելացի աստերից մեկը՝ ինտելեկտի բարձր ցուցանիշով ընդգրկվելով Mensa Internatinal -ի «հանճարների ինտելեկտով աստղերի» ցուցակում:
Mensa-ի անդամներ կարող են դառնալ միայն այն մարդիկ, ովքեր IQ-ի ստանդարտ թեսթերը հանձնել են աշխարհի բնակչության 98 տոկոսից լավ՝ հավաքելով առնվազն 139 միավոր: Մադոննան և Շակիրան 140 միավոր են հավաքել: 2 գեղեցկուհիներին իր հավաքած միավորներով գերազանցել է հեռուստադերասան Նոլան Գոուլդը, ով ճանաչվել է «Ամերիկյան ընտանիք» հեռուստասերիալում նկարահանվելով: Նա հավաքել է IQ թեսթերի 150 միավոր:
Մադոննայի IQ-ն 140 միավոր է
Օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ Կևին Տարանտինոն «ուղեղով հավասար է» Դոլֆ Լունգրենին՝ նրա ուղեղի գործակիցը հավասար է 160-ի: Իսկ ամենախելացի աստղի կոչումը ստացել է Ջեյմս Վուդսը' իր 180 միավոր IQ-ով:
Նույնքան միավոր ունի նաև Շակիրան
Mensa International-ի նշանավոր անդամների ցուցակը համալրեցին նաև դերասանուհի Ջինա Դևիսը, նախկին մոդել Ջուլի Պետերսոնը, Ջոն Մալկովիչի նախկին կինը՝ ամերիկյան հեռուստաաստղ Գլենն Խեդլին և դերասան Ստիվ Մարտինը:
10-04-2025 09:55 Եթե արթնանում եք գիշերվա կեսին, ապա սեքսը կարող է լավ քնի բանալի դառնալ: Մասնագետները պարզել են, որ նրանք, ովքեր քնելուց անմիջապես առաջ սեքսով են զբաղվել, անհամեմատ ավելի հազվադեպ են արթնացել դրանից հետո: Թեեւ ավստրալացի գիտնականները չեն կարողացել ստույգ հաստատել, թե ինչու է դա տեղի ունենում, նրանք ենթադրել են, որ լավ ինքնազգացողության հորմոնների հետօրգազմային աճն օգնում է մարդկանց լավ քնել: Ցանկացած տեսակի սեռական ակտիվության ազդեցությունը քնի վրա ավելի ուժեղ է թվում կանանց մոտ:
10-04-2025 06:03 TNT հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ժամանակավորապես դադարեցրել են Քրիստինա Ասմուսիմասնակցությունը «Սկլիֆ» նոր սերիալի նկարահանումներին։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է նկարահանման հրապարակում 36-ամյա դերասանուհու ոչ պատշաճ պահվածքի պատճառով։
10-04-2025 05:08 Հոլիվուդում կաացել է Fashion Trust US Awards 2025 ամենամյա մրցանակաբաշխությունը, որը մեծարում է նորաձևության սկսնակներին: Միջոցառմանը ներկա են եղել նորաձեւության ինդուստրիայի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Նրանց թվում են՝ Քեյթ Հադսոնը, Կարա Դելևինը, Ջուլիա Ֆոքսը, Բարբարա Պալվինը ամուսնու՝ Դիլան Սպրուսի հետ, Զուի Դեշանելը, Ֆերգին, Մենդի Մուրը, Նիկի Հիլթոնը մոր՝ Քեթիի հետ, Սիարան, Էյֆորիայի աստղ Բարբի Ֆերեյրան, Ստելլա Մաքսվելը, Էրին Վասսոնը, Ջեննա Քինգը և մյուսները, Ջեննա Դեշանելը:
10-04-2025 02:23 Երգչուհի Բրիթնի Սփիրսը կրկին բաժանվել է իր ընկերոջից՝ Փոլ Սոլիսից։ Հաղորդվում է, որ զույգը բաժանման մասին հայտարարել էր դեռևս փետրվարի վերջին։ Սոլիսը, ով նախկինում դատվածություն ուներ, հեռացրել է իր ողջ ունեցվածքը երգչի Լոս Անջելեսի տնից, որտեղ նրանք միասին էին ապրում իրենց սիրավեպի ընթացքում: Ինսայդերները ասում են, որ բաժանումը, հավանաբար, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 43-ամյա Սփիրսը և 38-ամյա Սոլիսը նշել են Վալենտինի օրը:
10-04-2025 01:26 Ժան Կլոդ Վան Դամը սեքս-թրաֆիքինգի մեղադրանքներն «անհեթեթ» է անվանել: Ռումինիայի կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետաքննության դեպարտամենտում (DIICOT) քրեական գործ է հարուցվել հոլիվուդյան 64-ամյա դերասանի դեմ, որտեղ նշվում է, որ նրան սեքսի համար 5 կին են «նվիրել»: