|
Պամելա Անդերսոնի դերակատարմամբ գովազդն արգելվել է (տեսանյութ)
07.06.2013
Պամելա Անդերսոնի դերակատարմամբ գովազդն արգելել են՝ այն համարելով չափազանց սեքսուալ և կանանց համար նվաստացուցիչ:
Crazy Domains ընկերության գովազդային հոլովակում Պամելայի հերոսուհին գործարար-տիկին է, ով դահլիճում խորհրդակցություն է հրավիրել: Երբ նրա օգնականը սուրճ է լցնում, խորհրդակցության մասնակիցներից մեկը, նայելով նրա լանջաբացվածքին, ակամայից ընկնում է երևակայության գիրկը: Եվ ահա ղեկավար տիկինն ու նրա քարտուղարուհին նրա առջև պարում են բիկինիներով:
Սկզբում որոշվել է գովազդը ցույց տալ բրիտանիայում ժամը 21-ից հետո: Սակայն Գովազդային ստանդարտների խորհուրդը որոշում է ընդունել արգելել գովազդային հոլովակի ցուցադրումը, քանզի այն չափազանց սեքսուալ է և նրա մասնակիցները ընդունվում են միայն որպես սեքսուալ օբյեկտներ, որովհետև ունեն չափից մեծ լանջաբացվածքներ, և նկատելի ներքնազգեստ:
Հոլովակի հեղինակները փորձել են ընդդիմանալ՝ հայտնելով, որ դա պարզապես հեգնական մոտեցում է և, որ իրենք հավատում են' դիտորդները կգնահատեին հոլովակի հումորը:
Թե կողմերից ով է արդարացի` դատեք ինքներդ դիտելով հոլովակը LADYNEWS-TV-ում(18+):
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10155 անգամ
Читать на русском
|