Ջենիֆեր Լավ Հյուիթը սպասում է իր առաջնեկին
06.06.2013
Արևմտյան ԶԼՄ-ները ցնծում են. Ջենիֆեր Լավ Հյուիթը սպսում է իր առաջնեկին: Դերասանուհին հաստատել է այդ լուրը հայտարարելով, որ ինքը «երջանիկ է և հուզված»:
Երեխայի հայրը դերասան Բրայեն Հոլլիսն է, ում հետ դերասանուհին հանդիպում է արդեն մեկուկես տարի: Սիրահարները հանդիպել են համատեղ նախագծի նկարահանումների ժամանակ:
Ի դեպ, Լավ Հյուիթը բազմիցս է ասել, որ երազում է երեխաներ ունենալու մասին. «Ես շատ կցանկանայի երեխա ունենալ, պարզապես պաշտում եմ երեխաներին»:
Ցավոք դերասանուհու անձնական կյանքը չէր դասավորվում, և նրա մի քանի սիրավեպերն ավարտվեցին անարդյունք: Եվ ահա, վերջապես, 34 տարեկան հասակում Ջենիֆերը երեխայի է սպասում:
Ջենիֆեր Լավ Հյուիթի ապագա երեխայի հարրը
Լիլիթ Պետրոսյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5552 անգամ
Читать на русском
|