5 պատճառ՝ առաջին հանդիպման ժամանակ սեքսով չզբաղվելու համար (18+)
28.05.2013
Տղամարդկանց 50 տոկոսի համար առաջին հանդիպման ժամանակ սեքսով զբաղվելը հիմք չի հանդիսանում իր և տվյալ կնոջ ապագայի վերաբերյալ լուրջ ծրագրեր կազմելու համար: Այս մասին հաղորդում է արևմտյան մամուլը:
Հետազոտողները տղամարդկանց հարցման ենթարկելիս փորձել են պարզել՝ արդյո՞ք նրանց համար առաջին հանդիպման ժամանակ կանանց հետ սեռական հարաբերություններ չունենալու պատճառներ գոյություն ունեն:
Նրանց ամենատարածված պատասխաններն են.
1.Անբարոյական կյանք վարել արգելող դաստիարակությունն ու հավատքը:
2.Տղամարդիկ խոստովանել են, որ առաջին սեռական հարաբերությունից հետո կարող են կորցնել հետաքրքրությունն իրենց նոր ընկերուհու նկատմամբ, ում հաջողվել է առաջին իսկ հանդիպման ժամանակ անկողին քարշ տալ:
3.Արական սեռի որոշ ներկայացուցիչներ նման դեպքերում կարող են մտածել, որ տվյալ կինը հեշտ հասանելի և թեթևամիտ է:
4.Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու վախը:
5.Վախը, որ դրա մասին կիմանա իրենց սիրեցյալը:
1in.am Դիտվել է 3413 անգամ
|