Մարիա Շարապովան Փարիզին հյուրասիրել է շոկոլադներով
24.05.2013
Միայն գեղեցիկ կազմվածքով և ձգված Մարիա Շարապովային է հաջողվում ունենալ հիանալի տեսք և կոնֆետներ ուտել, որքան սիրտը կկամենա:
Ռուս թենիսիստուհին, ակտիվիստ և գեղեցկուհի, ներկայացրել է Փարիզում իր հեղինակային Sugarpova շոկոլադները:
Ֆրանսիացի երկրպագուները մեծ հետաքրքրությամբ էին եկել շնորհանդեսին, յուրաքանչյուրը ձգտում էր լուսանկարվել թենիսիստուհու հետ և ինքնագիր վերցնել:
Մաշան մեծահոգաբար հյուրասիրում էր հավաքվածներին կոնֆետներով և միայն ժպիտով էր պատասխանում այն հարցին, թե ինչպես համատեղել գեղեցիկ կառուցվածքը քաղցրեղեն ուտելու հետ: Նրա կարճ կիսաշրջազգեստը այդ հարցի լավագույն պատասխանն էր, և ոչ մեկը առանց քաղցրեղեն ուտելու չգնաց:
Լիլիթ Պետրոսյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6665 անգամ
Читать на русском
|