Հարսանյաց կոշիկների նոր հավաքածու՝ BRIAN ATWOOD
20.05.2013
BRIAN ATWOOD-ը բրենդը ներկայացրել է հարսանեկան կոշիկների նոր հավաքածու: Պետք չէ հուսալ, որ բրենդը կներկայացնի զուսպ կոշիկներ՝ ոչ շատ բարձր կրունկներով. այս բրենդը միշտ էլ աչքի է ընկել եւ հայտնի է բավականին համարձակ կոշիկների թողարկմամբ:
Կոշիկի դիզայներները որոշել են՝ հարսների համար նախատեսված կոշիկները պետք է լինեն ոչ միայն գեղեցիկ, այլ նաեւ աղջկա կերպարին հաղոդեն սեքսուալություն: Նոր հավաքածուի մեջ կա տասներեք տեսակի կոշիկ, որպեսզի յուրաքանչյուր հարսնացու կարողանա ընտրել իրեն սազող եւ իր զգեստին ներդաշնակ կոշիկ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9032 անգամ
|