Գվինեթ Փեթրոն կբացի իր ռեստորանը
17.05.2013
Գվինեթ Փեթրոուի խոհանոցի նկատմամբ սերը վաղուց է հայտնի: Այդ սիրուց նա անգամ լավ բիզնես է ստղծել. Cooking Channel ալիքով սեփական խոհարարական հաղորդաշար է թողարկել, ինչպես նաև բաղադրատոմսերի 2 գիրք:
Սակայն People ամսագրի տվյալներով տարվա ամենագեղեցիկ կին ճանաչված Գվինեթը մտադիր չէ բավարարվել ձեռք բերածով: Արդեն մոտ ապագայում Գվինեթը պատրաստվում է Լոնդոնում բացել իր սեփական ռեստորանը:
Դերասանուհին ծրագրում է ռեստորանում մատուցել բացառապես առողջ սնունդ, օրինակ դիետիկ աղցաններ և ձկնային սենդվիչներ: Ռեստորանում բոլոր կերակրատեսակները պատրաստվելու են դերասանուհու հեղինակային բաղադրատոմսերով:
Աղբյուր` LADYNEWS.am
Լիլիթ Պետրոսյան Դիտվել է 5001 անգամ
Читать на русском
|