Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է հեղինակային նորաձևության հավաքածուն
16.05.2013
Աստղերի համարգործակցությունը տարբեր բրենդերի հետ նոր կոսմետիկայի կամ հագուստի հավաքածու ստեղծելու հարցում այլևս չի զարմացնում: Ջենիֆեր Լոպեսը Նյու-Յուրքում ներկայացրել է Kohl's ապրանքանիշի համար իր նոր հեղինակային նորաձևության հավաքածուն:
Սա նրա առաջին համագործակցությոնը չէ նշված ապրանքանիշի հետ: Նախորդ տարի նա այսօր արդեն նախկին ամուսնու՝ Մարկ Էնտոնիյի հետ համատեղ ստեղծել էր հավաքածու այդ ապրանքանիշի համար:
Այսօր Ջենիֆերը աշխատում է միայնակ և թողարկում աշնանային հավաքածու, որը ստացվել է համեստ և միաժամանակ ոճային: Ընդարձակ տունիկաներ, ազատ ոչ նեղ վարտիքներ, շրջազգեստներ և տարատեսակ աքսեսուարներ, պայուսակներ և կրունկով կոշիկներ:
Իհարկե նման հագուստներ հավերժ տաք Հոլիվուդում կարելի է հագնել աշնանը, սակայն, այնուամենայնիվ, նայել պոպ աստղի ստեղծագործությունները շատ հետաքրքիր է:
Աղբյուր` LADYNEWS.am
Լիլիթ Պետրոսյան
Դիտվել է 6981 անգամ
Читать на русском
|