Միլիարդատիրոջ կինը. Սինդի Կրուֆորդի նոր ֆոտոսեսիան
06.05.2013
Սինդի Կրոուֆորդը չի դադարում ապացուցել, որ 90-ականների սուպերմոդելները, որոնց մեջ նաև ինքն էր, իզուր չէին անվանվում սկզբնական սուպեր նախածանցով:
Սինդիի նոր ֆոտոսեսիան չեխական Harper's Bazaar-ի համար դրա լավագույն ապացույցն է:
Յուրաքանչյուր նկարով կարելի է անվերջ հիանալ: Իր 47 տարեկան հասակում նա հիանալի տեսք ունի:
Այս անգամ նա ներկայացնում է մեծահարուստ կնոջ, ով ջրավազանի կողքին ձանձրանում է շքեղ երեկոյան հագուստներով: Աչքերը փակ են արևային ակնոցներով (կարծես թաքնվում է ֆոտոլրագրողներից), ընդ որում դեմքին «մարտական» դիմահարդարում է: Կերպարը լրացված է լրացուցիչ զարդարանքներով և բարձրակրունկ կոշիկներով: Հենց այդպիսի տեսք ունի միլիարդերի իդեալական կինը' իր հավերժ զբաղված ամուսնուն սպասելիս:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6153 անգամ
Читать на русском
|