Միշել Օբամայի ձեռքերը պլաստիկ վիրաբուժության հաճախորդների երազանք
05.05.2013
Պլաստիկ վիրաբույժները շարունակուն են հրապարակել մանրամասներ այն մասին, թե նշանավոր մարդկանց մարմնի որ մասից են ցանկանում ունենալ հաճախորդները: Ինչպես պարզվում է' ցանկության նոր օբյեկտ են Միշել Օբամայի ձեռքերը:
Ընդհանուր առմամբ պլաստիկ վիրահատության վիճակագրությունն այսպիսին է. ամենանշանավորը նախկինի նման բոտեկսի սրսկումներն են և կրծքի մեծացման պլաստիկ վիրահատությունը: Սակայն կա նոր թրենդ՝ բրախիոպլաստիկան' ձեռքերի վերին հատվածի մաշկի ձգում և ճարպազատում: Նախորդ տարի դրա համար դիմել են 15 հազար մարդ, որոնց 98 տոկոսը' կանայք:
Իհարկե, այդ վիրահատության համար դիմելիս հաճախորդները ասում են, թե հատկապես ում ձեռքերին կցանականան, որ իրնեց ձեռքերը նմանվեն: Շատերը ցանկանում են Ջենիֆեր Էնիստոնի, Դեմի Մուրի, Կելլի Ռիպի ձեռքերից: Սակայն առաջին տեղում Միշել Օբաման է:
Վիրաբույժները վախենում են, որ աստղերին նմանվելու նման մոլուցքով շուտով բոլորը միմյանց նման կլինեն՝ դքսուհի Կետրինի քթով, Մեգան Ֆոքսի հոնքերով, Նիկոլ Շերզինգերի շրթունքներով և Միշել Օբամայի ձեռքերով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8361 անգամ
Читать на русском
|