Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Գեղեցիկ արտաքին ունեցողներին լուրջ չեն վերաբերվում. Պենելոպա Կրուզ

03.05.2013

Համաշխարհային կինոյի ամենասիրված եւ ճանաչված դերասանուհին՝ Պենելոպա Կրուզը ծնվել է 1974թ-ի ապրիլի 28-ին Իսպանիայում: Ծնողները՝ մասնագիտությամբ ավտոմեխանիկ Էդուարդո Կրուզը, եւ մայրը՝ վարսահարդար Էնկարա Սանչեսը, իրենց երեք երեխաներին էլ՝ Պենելոպային, Էդուարդոյին եւ Մոնիկային դաստիարակել են՝ նրանց մեջ սերմանելով մեծ սեր դեպի արվեստը:

600x580

Մանկության տարիներին Պենելոպան դերասանուհի դառնալու ոչ մի մտադրություն չուներ, իր միակ կիրքն ու թուլությունը բալետն էր:   Երեւի թե իսպանացի կանանց բնորոշ փոփոխական բնավորությունն էր պատճառը, որ Պենելոպան հետագայում ընտրեց դերասանուհու մասնագիտությունը: «Ես երազում էի դառնալ բալետի պարուհի, երկար տարիներ սովորել եմ դասական բալետ, բայց հենց հասավ մասնագիտական ընտրություն   կատարելու պահը, որոշեցի՝ ուզում եմ դերասանուհի դառնալ եւ հիմա չեմ ափսոսում  կայացրածս որոշման համար»,- հետագայում հիշում է Պենելոպան:

600x580

Մանկության տարիներին թոողնելով դպրոցը՝ իրեն ամբողջովին նվիրում է բալետին, ինը տարի ապրելով եւ սովորելով Իսպանիայում, որոշում է ուսումը շարունակել ԱՄՆ-ում: Այստեղ չորս տարի զբաղվում է պարով, հաճախում պարային տարբեր խմբակներ, տիրապետում պարարվեստի վարպետությանը: Սակայն հենց այս շրջանում էլ, երբ ընդամենը 14-15 տարեկան էր, Պենելոպան զգում է՝ որն է իր իսկական կոչումը. այդ կոչումն էր դառնալ դերասանուհի: «Երբ ես ասացի՝ մայրիկ ուզում եմ դերասանուհի դառնալ, նա ինձ հասկացավ, իսկ մնացածը ինձ նայում էին այնպես, կարծես լուսնից էի իջել»,- հիշում է դերասանուհին:

Պենելոպան սկսում է փնտրել հնարավորություններ՝ մեծ էկրան դուրս գալու: Այդ փորձերի ընթացքում ապագա դերասանուհուն մի քանի անգամ կտրուկ մերժում են ինչ-որ հնարավորություններ տալու՝ պատճառաբանելով, որ Կրուզը տարիքով փոքր է: Ի վերջո Պենելոպայի համառությունը ունենում է իր արդյունքը:  1991թ-ին նա ստանում է իր առաջին դեբյուտային դերը «Վարդագույն սերիա» էրոտիկ հեռուստասերիալում, իսկ առաջին կարեւոր դերն ստանում 1992թ-ին «Խոզապուխտ, խոզապուխտ» ֆիլմում, որտեղ խաղում է ապագա ընկերոջ՝ Խավիեր Բարդեմի հետ: Դրան հաջորդում է «Նրբագեղ դարաշրջան» իսպանական մելոդրաման, վերջինս ստանում է «Օսկար» մրցանակ՝ օտար լեզվով լավագույն  ֆիլմ անվանակարգում:

600x580

 Գրանցված հաջողություններից հետո Պենելոպան սկսում է շատ ակտիվ նկարահանվել՝ մեկը մյուսի հետեւից դերեր ստանալով ե´ւ դրամաներում, ե´ւ մելոդրամաներում: Տաղանդավոր դերասանուհուն նկատում են տասնյակ ռեժիսյորներ, ֆիլմերում, որտեղ նկարահանվում է,  ունենում է աննախադեպ հաջողություններ, ստանում մի շարք մրցանականեր: Պենելոպայի ստեղծագործական կյանքում մեծ դեր է ունեցել ռեժիսյոր Պեդրո Ալմոդովարը, դերասանուհին հարցազրույցներից մեկի ժամանակ նշում է. «Կյանքիս մայրամուտին նա կլինի այն մարդկանց թվում, ում ես ամենաշատն եմ սիրել», իսկ Ալմոդովարն էլ իր հերթին ասում է՝  «Կրուզը ծնվել է դերասանուհի դառնալու համար»: Մի անգամ նա նույնիսկ Կրուզին անվանել է իր մուսսան: Ի դեպ ռեժիսյորի հետ դերասանուհին շատ ջերմ ընկերական հարաբերությունների մեջ է:

600x580

Կրուզի դերասանական խաղի մասին շատերն են խոսում,  ասում են՝ «Ֆիլմերում Պենելոպայի ստեղծած կերպարին կամ սիրում են, կամ ատում, նա  կարողանում է խաղալ ե´ւ քնքուշ ու բարի, ե´ւ  չար եւ վանող դերեր, միակ բանը, որ մնում է անփոփոխ, դա իր գեղեցկությունն է, իսկ թե  որտեղից նրա մեջ այդքան մեծ տաղանդ, հայտնի չէ»:

Անձնական կյանքում ունեցած միքանի սիրավեպերից հետո, Պենելոպան 2010թ-ին ամուսնանում է դերասան Խավիեր Բարդմենի հետ: Ինչքան էլ զարմանալի է, բայց նրանց հարսանեկան լուսանկարներից  մինչեւ այժմ ոչ մի հատ դեռ չի հայտնվել համացանցում: 2011թ-ի հունվարի 25-ին ծնվում է զույգի առաջնեկը՝ տղա, որին կոչում են Լեո Բարդմեն: Երեխայի ծնունդից անմիջապես հետո, դերասանուհին շարունակում է աշխատանքային գործունեությունը՝ նկարահանվելով Վուդի Ալենի «Հռոմեական արկածներ» ֆիլմում:

600x580

 

 Ես մտածում եմ՝ ինչ եմ ես անում:

Սիրում եմ դերեր, որտեղ անճանաչելի եմ:

Ցանկացած կին գաղտնիք է՝ թաքնված զգեստի տակ:

Ես վստահ չեմ՝  արժանի եմ այս ամենին, բայց ջանք չեմ խնայի, որ Դուք չզղջաք այս ամենի համար:

Սիրում եմ ճանապարհորդել եւ շատ ժամանակ եմ անցկացնում ճանապարհներին:

Դժվար է կարիերա սկսել միայն քո գեղեցկությամբ եւ երազել լուրջ դերասանուհի դառնալու մասին. գեղեցիկ արտաքին ունեցողներին ոչ ոք լուրջ չի վերաբերվում:

Կուզենայի երկու-երեք կամ գուցե ավելի շատ երեխաներ ունենալ:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 8968 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 609 անգամ
23.04.2024
Դիտվել է 176 անգամ
25.04.2024
Դիտվել է 109 անգամ
26.04.2024
Դիտվել է 67 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster