Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչու է վառ շրթներկը կնոջը դարձնում թագուհի

20.04.2021

Վառ շրթներկը հաջող կերպարի գրավականն է: Ինչո՞ւ.

1. Այն դարձնում է ինքնավստահ: Փորձեք մեկ շաբաթ օգտագործել վառ շրթներկ, այնուհետև համեմատեք ձեր զգացողությունները ՚մինչ օգտագործելը և օգտագործելուց հետո: Երաշխավորում ենք, ինքնավստահությունը զգալի կավելանա:

2. Դրամատիկություն: Նման շպարով ցանկացած խնդիր օրվա ընթացքում թվում է մանրունք, իսկ դրանք լուծելու համար համոզված եղեք, ձեզ օգնության կգան շրջապատում գտնվող շատ տղամարդիկ:

3. Գույն բոլոր դեպքերի համար: Կարևոր չէ կընտրեք դուք մաշված ջինս, սպորտային վերնաշապիկ, թե երեկոյան զգեստ, շրթներկի հարուստ գույնը կլինի ձեր կերպարի իդեալական լրացումը:

4. Ձեզ մոտ կհայտնվեն նոր զգեստներ: Համաձայնվեք, որ սպորտային համազգեստին, ամեն դեպքում, նման շրթներկը այդքան էլ հարմար չէ: Նշանակում է պետք է գնել նոր զգեստներ, որոնք ավելի կընդգծեն ձեր կանացիությունը:

5. Դուք ավելի շատ հոգ կտանեք ձեր մաշկի մասին: Հագեցած գույնով շրթներկը դեմքին լրացուցիչ ուշադրություն է գրավում:

600x400

6. Ձեր պայուսակում ազատ տեղ կառաջանա: Շրթներկը հեշտությամբ կտեղավորվի անգամ ամենափոքր կլատչում:

7. Նայվում է ակնոցներով կերպարին: Այն աղջիկները, ովքեր հաճակ են կրում ակնոցներ, որպես կանոն խուսափում են վառ շրթներկից, վախենալով, որ այն կարող է լինել դեմքի 2-րդ խիստ շեշտադրումը: Դա մոլորություն է:

8. Հաճոյախոսություններ: Գտեք ձեզ առավել հարմար վառ շրթներկ, որը ձեզ կտա ինքնավստահություն, այնուհետև պատրաստվեք որսալ հիացական հայացքներ և լսել հաճոյախոսություններ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14221 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս գարնանը և ամռանը նորաձև են ջինսե զգեստները

10.04.2025
Ջինսե զգեստները դադարել են լինել միայն բազային իրեր ու դարձել են ուրվագիծ, ոճ և տրամադրություն փորձարկելու իրական դաշտ։

Փողկապ՝ սեզոնի թրենդը. 5 տարբերակ, թե ինչպես կարելի է այն կրել այս գարնանը

14.03.2025
Անցյալ տարի Saint Laurent-ի շոուի ժամանակ մենք իմացանք, որ փողկապը կլինի 2025 թվականի գարնան հիթը: Այժմ այս աքսեսուարը գնալով ավելի շատ ենք հանդիպում աստղերի և ազդեցիկ մարդկանց կերպարներում:

Ջինս թիթեռ նրանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել իրենց կոնքերը և ընդգծել գոտկատեղը

04.03.2025
Մասնագետներն առաջարկում են կատարյալ մոդել, որը կարող է ընդգծել «ավազի ժամացույցի» կազմվածքի բոլոր առավելությունները։

Միագույն զուգագուլպաներն այլևս նորաձև չեն. գնեք նախշերովները

04.02.2025
Առաջարկում ենք փորձարկել ու կենտրոնանալ ոչ թե հագուստի, այլ սլացիկ ոտքերի վրա՝ ընտրելով նախշերով նորաձև զուգագուլպաներ։

Բարձր նորաձևության շաբաթ Փարիզում․ կայացավ Christian Dior–ի նոր հավաքածուի ցուցադրությունը

29.01.2025
Փարիզում՝ Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Christian Dior-ի գարուն-ամառ - 2025թ կուտյուրային հավաքածուն:

Այլևս արդիական չեն. 5 թրենդ, որոնք կմնան 2024–ում

09.01.2025
Նորաձևությունը երբեք կանգ չի առնում. որոշ միտումներ, հազիվ հանրաճանաչություն ձեռք բերելով, իրենց տեղը զիջում են նոր թրենդներին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2025 10:38
Միխայիլ Գալուստյանը ամուսնալուծվում է կնոջից՝ Վիկտորիայից, 17 տարվա ամուսնությունից հետո։ Այս մասին նա հայտարարել է իր Instagram-ում։ «Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և պատահեց այնպես, որ մեր համատեղ ճանապարհորդությունն ավարտվեց։ Մենք որոշեցինք գնալ մեր առանձին ճանապարհներով։ Մենք բաժանվեցինք առանց դժգոհության կամ բողոքների՝ երախտագիտության զգացումով այն ամենի համար, ինչ մեր միջև եղել է», - գրել է 45-ամյա Գալուստյանը։
30-04-2025 10:35
Հավելյալ քաշը և գոտկատեղի մեծ շրջագիծը կապված են կանանց մոտ լսողության կորստի մեծ ռիսկի հետ: Ըստ Բրիգամի կանանց հիվանդանոցի և Հարվարդի բժշկական համալսարանի աշխատակիցների կողմից կատարված վերջին հետազոտությունների արդյունքների՝ գոտկատեղի շրջագծի հաշվարկից ելնելով պարզվել է, որ գոտկատեղի 80-88 սմ շրջագիծ ունեցող կանանց մոտ լսողության կորստի հարաբերական ռիսկը կազմել է 11%, իսկ 88 սմ-ից բարձր ցուցանիշի դեպքում՝ 27%, եթե համեմատենք գոտկատեղի մինչև 71 սմ շրջագիծ ունեցող կանանց հետ:
30-04-2025 10:22
Անաստաս Միկոյանի թոռը՝ «Цветы» ռոք խմբի հիմնադիր Ստաս Նամինն ու իր ընտանիքը ՀՀ քաղաքացիություն են ստացել և նախատեսում են բնակվել նաև Երևանում։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երաժիշտը։
30-04-2025 10:15
Տղամարդկանց մոտ ուժը, եռանդը, արագությունը և դիմացկունությունը սովորաբար 10-30%-ով ավելի բարձր են, քան կանանց մոտ։ Այնուամենայնիվ, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ գործունեության հեռավորության և/կամ տևողության մեծացմանը զուգընթաց կատարողականի առումով սեռերի միջև եղած տարբերությունը փոքրանում է։ Սեռից կախված մարզական ցուցանիշների ֆիզիոլոգիական տարբերությունները մեծապես որոշվում են սեռական քրոմոսոմների և հորմոնների տարբերություններով։
30-04-2025 10:10
Բնակչության 20-35 տոկոսը եւ տարեց մարդկանց կեսը տառապում են քնի քրոնիկական խանգարմամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի հաճախակի պակասը բացասաբար է անդրադառնում ուղեղի զարգացման վրա, նվազեցնում է ուղեղից վնասակար նյութերի հեռացումը, էմոցիոնալ կայունությունը եւ հանգեցնում է աշխատանքային հիշողության, ինչպես նաեւ դպրոցում կամ աշխատավայրում մարդու գործունեության զգալի վատթարացման:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.04.2025
Դիտվել է 777 անգամ
25.04.2025
Դիտվել է 624 անգամ
29.04.2025
Դիտվել է 323 անգամ
30.04.2025
Դիտվել է 229 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster