«Ամեն ինչ կանանց համար»՝ տոնին ընդառաջ
05.03.2012
Կանանց եւ գեղեցկության տոնին ընդառաջ, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան մարտի 4-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «Ամեն ինչ կանանց համար 2012» ցուցահանդես-վաճառքը:

«Ցուցահանդեսն ունի երկու նպատակ: Առաջինը' խրախուսել կին արտադրողների և նրանց, ովքեր արտադրում են կանանց համար պիտանի պարագաներ: Երկրորդը' նպաստել մեր երկրի մարզերում բնակվող աղջիկների մասնակցությունը տնտեսական և մշակութային կյանքին, որին էլ կուղղվի միջոցառումից ստացված մեր ողջ հանգանակությունը»,- LN-ի հետ զրույցում ասաց ասոցիացիայի նախագահ, միջոցառման կազմակերպիչ Լիլիթ Ասատրյանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին կանանց առնչվող ամենատարբեր իրեր' արդուզարդ, խնամքի պարագաներ, հագուստ, բուժական և դեկորատիվ կոսմետիկա, մաշկի և մազերի խնամքի միջոցներ, ձեռագործ աշխատանքներ, դեկորատիվ պարագաներ, անգամ գեղանկարներ և սնունդ:

Նյութը եւ լուսանկարները՝ Նելլի Ղարիբյանի Դիտվել է 6652 անգամ
|