Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Աշխարհը յուրաքանչյուրի համար բացվում է այն կողմով, որով նա ցանկանում է տեսնել

19.04.2013

Մի շատ հարուստ ընտանիքում գեղեցկադեմ աղջնակ էր մեծանում: Մի օր հայրը մտածում է տանել նրան գյուղ, որպեսզի ցույց տա, թե ինչպիսի աղքատության մեջ են ապրում մարդիկ: Հոր մտահղացմամբ՝ աղջիկը սեփական աչքերով պետք է տեսներ մեկ այլ կյանք և արժանիորեն գնահատեր այն, ինչն իրեն շրջապատում է, որպեսզի աղջիկը հպարտանար իրեց ունեցած հարստությամբ:

Նրանք հյուրընկալվեցին մի շատ աղքատ ընտանիքում և նրանց հետ անցկացրեցին մի ամբողջ օր: Երբ տուն վերադարձան, հայրը հարցրեց աղջկան՝ դուր եկա ՞վ արդյոք ճանապարհորդությունը:

-Անչափ,-հիացմունքով ասաց աղջիկը:
-Հիմա դու գիտես, որ կա նաև այլ կյանք: Ի ՞նչ հասկացար այս ճանապարհորդությունից:

-Հայրիկ, մեր տանը մեկ շուն է ապրում, իսկ նրանց մոտ՝ չորս շուն և մեկ կով: Մեր այգում լողավազան կա, իսկ նրանց տնից քիչ հեռու՝ մեծ մի լիճ, որի մյուս ափն անգամ չի երևում: Մեր այգում լուսամփոփներ են, իսկ նրանց այգին աստղերն են լուսավորում: Մեր բակի ետնամասում պատ է, իսկ նրանց մոտ՝ անծայրածիր հորիզոն:

Հայրը մտածմունքների մեջ ընկավ աղջկա այդ պատասխանից, իսկ աղջիկն ավելացրեց.

-Շնորհակալություն, հայրիկ, որ ինձ մեկ ուրիշ կյանք ցույց տվեցիր:

Կյանքը գեղեցիկ է ու բազմաշերտ: Աշխարհը յուրաքանչյուրի համար բացվում է այն կողմով, որով նա ցանկանում է տեսնել: Մեզնից յուրաքանչյուրն իր ակնոցն ունի, և Աշխարհն ամեն մեկին փայլում է յուրահատուկ գույնով: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կնայես Աշխարհին: Նյութական դժվարությունների մեջ էլ մարդ կարող է հարուստ լինել: Գլխավորը՝ չլինես աղքատ՝ ունենալով նյութական մեծ հարստություն:

 Աղբյուր` Ladynews.am

Դիտվել է 16253 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
zoya | 26-04-2013 15:07
shat lavner
ruzanna | 19-04-2013 18:27
shaaaaaaaaaaaaaaaaaaaaaatttttttttttttttttt lavner

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

2026 թվականի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

04.01.2026
Ի տարբերություն նախորդ տարիների, որոնք փոխկապակցված էին և միմյանց էին փոխանցում մարտահրավերների և հնարավորությունների էստաֆետը, 2026 թվականը մեծամասնության համար կսկսվի մաքուր էջից։ 

Ուզում եք վերամիավորվել նախկինի հե՞տ․ նախ պատասխանեք այս հարցերին

05.12.2025
Հոգեբանները նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել հարաբերությունները, առաջարկում են նախ անկեղծորեն պատասխանել հիմնարար հարցերի՝ հասկանալու համար, թե ինչ է պետք փոխել, որպեսզի այս անգամ ամեն ինչ ստացվի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-03-2026 10:20
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տեստոստերոնը կարող է նպաստել տարեց կանանց ճարպային հյուսվածքի առավել առողջ բաշխմանը, հատկապես վնասվածքներից հետո վերականգնման շրջանում: Հեղինակներն ընդգծում են, որ տարիքի հետ տղամարդկանց և կանանց մոտ տեղի է ունենում ճարպի վերաբաշխում՝ ենթամաշկայինից դեպի վիսցերալ, և հենց հորմոններն են առանցքային դեր խաղում այդ գործընթացում: Ընդ որում, հետազոտությունը ցույց է տվել, որ տեստոստերոնը չի նվազեցնում ընդհանուր ճարպը, բայց նպաստում է դրա առավել «առողջ» բաշխմանը՝ նվազեցնելով վիսցերալ կուտակումների մասնաբաժինը։
23-03-2026 04:45
30-ամյա Լիզա Մորյակը և 41-ամյա Սարիկ Անդրեասյանը սպասում են ևս մեկ երեխայի։ Զույգը լուրը հայտնել է Instagram-ում։ «Մեր ընտանիքը շուտով կընդունի նոր անդամի, և մեր սրտերը լի են ուրախությամբ ու հպարտությամբ։ Մենք կրկին անհամբեր սպասում ենք այս անհավանական ճանապարհորդությանը, որը մեզ անսահման սեր կպարգևի և մեր կյանքը նոր իմաստով կլցնի», - գրել են զույգը։

23-03-2026 03:50
«7 օր» հրատարակչության հետ զրույցում 52-ամյա Նատաշա Կորոլյովան բացահայտել է 77-ամյա Վալերի Լեոնտևի կյանքի որոշ մանրամասներ: Նրա խոսքով՝ իր մայրը՝ Լյուդմիլա Պորյվայը, պարբերաբար հանդիպում է արտիստի հետ Միացյալ Նահանգներում: «Մայրս նրան երբեմն հանդիպում է սրճարաններում: Նա ուրախ և երջանիկ է: Վալերին լավ մարզավիճակում է», - ասել է Կորոլյովան:
23-03-2026 02:53
51 տարեկան հասակում մահացել է կանադացի դերասանուհի Քերի Անն Ֆլեմինգը: Դերասանուհին մահացել է փետրվարի 26-ին, սակայն նրա մահը Variety-ին վերջերս հաստատել է «Գերբնական» ֆիլմի նրա խաղընկեր Ջիմ Բիվերը: Ֆլեմինգի մահվան պատճառը քաղցկեղի բարդություններն էին: Դերասանուհին տառապում էր կրծքագեղձի քաղցկեղով: Նրա հուղարկավորության վայրը և ժամը հայտնի չեն:
23-03-2026 02:38
Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտը, որի որդուն սպառնում է յոթ տարուց ավելի ազատազրկում բռնաբարության գործով, առաջին անգամ հրապարակավ խոսել է միլիարդատեր պեդոֆիլ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր կապերի մասին: NRK պետական հեռարձակողին տված հարցազրույցում նա պնդել է, որ ֆինանսիստը «մանիպուլյացիայի է ենթարկել և խաբել է իրեն», և որ չնայած ինքը գիտեր, որ նա «վատ մարդ» է, ինքը ոչինչ չգիտեր նրա հանցագործությունների մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.03.2026
Դիտվել է 1081 անգամ
19.03.2026
Դիտվել է 433 անգամ
18.03.2026
Դիտվել է 351 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster