Շակիրան երկու ամսեկան որդուն տանում է իր հետ աշխատանքի
16.04.2013
Երկու ամսեկան Միլան Մեբարակ Պիկեն իր հանրաճանաչ մայրիկին ուղեկցում է ամենուր: Վերջերս նրանք միասին եղել են գեղեցկության սրահում, իսկ մոտ օրերս էլ Շակիրան նրան իր հետ տարել է աշխատանքի:
Նույնիսկ հանուն աշխատանքի երգչուհին իր որդուն դայակին չի վստահել: Երգչուհին հանդիսանում է NBC The Voice հեռուստաընկերությամբ հեռարձակվող շոուներից մեկի ժյուրիի անդամ եւ հերթական նկարահանման ժամանակ որդուն վերցրելէ իր հետ: Հպարտ մայրիկը նկար է տեղադրել Twitter-ում, որտեղ փոքիրկը հագնված է շատ նորաձեւ, իսկ երգչուհին էլ նկարների վրա գրառումներ է արել՝ մի տեղ փոքրիկը հետաքրքրված է շոուով, մյուս նկարում էլ կապրիզներ է անում: Մի ուրիշում էլ գրել է՝ «Օ՜յ, կարծես թե այս ելույթն իրեն այդքան էլ դուր չեկավ»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7206 անգամ
Читать на русском
|