Նորաձեւություն են վերադառնում ցածրակրունկ, սուր քթով կոշիկները
03.03.2012
Ինչպես և անցած տարի, 2012-ին ևս կոշիկների նորաձևությունը շատ խայտաբղետ է' արևելյան «ագրեսիվ» մոտիվներից մինչև դասական կանացիություն:
Սկսենք նրանից, որ նորաձևություն է վերադարձել ռետրո ոճը. ցածր կրունկն ու սուր քիթը կրկին մոդայիկ են: Jil Sander-ը, Erdem-ը, Badgley Mischka-ն և այլ բրենդներ հասցրել են արդեն նմանատիպ կոշիկներ ներկայացնել իրենց հավաքածուներում:
Բաց քթով կիսակոշիկները շարունակում են գեղեցիկ համարվել: Այս տենդենցով են ներկայանում հատկապես Betsey Johnson-ը, Burberry Prorsum-ը, Paco Rabanne-ն:
Հարթ պլատֆորմը ևս նորաձև է, հատկապես եթե ձևով այն նման է ճապոնական գեյշաների կրած կոշիկներին:
Ինչ վերաբերում է կրունկներին, ապա այս գարնանն ու ամռանը առավել մոդայիկ են փայտյա կրունկները: Առավել նորաձև են կրունկների էքստրավագանտ ձևերը, օրինակ, ոչ թե հաստից բարակող, այլ բարակից հաստացող կրունկները:
Արծաթագույնը 2012-ի մոդայիկ կոշիկների գույների մեջ կգերիշխի, բայց ոսկեգույնն էլ չի զիջի իր դիրքերը, ավելի նորաձեւ են պաստելային գույները: Իսկ առավել համարձակներն այս գարնանն ու ամռանը կարող են ընտրել ծաղկավոր, բազմերանգ կոշիկներ: Դիտվել է 7244 անգամ
|