Թե ինչպիսի հարսանիքի մասին է երազում Կիրա Նայթլին
05.04.2013
Կիրա Նայթլին լուսանկարվել է նոր ֆոտոշարքում' Marie Claire ամսագրի համար: Իսկ ֆոտոսեսիայի ընթացքում դերասանուհին պատմել է, թե ինչպիսի հարսանիքի մասին է իրականում երազում:
Կիրան և իր սիրելին' Ջեյմս Րայթոնը, դեռևս չեն որոշել հարսանիքի օրը, բայց ակտիվորեն պատրաստվում են դրան, քանի որ Կիրայի խոսքերով' այն աննկարագրելի գեղեցիկ պետք է լինի:
«Ես ոչ մի բան չեմ թաքցնի' կապված հարսանիքիս հետ: Իմաստ չեմ տեսնում կեղծ հայտարարություններ տարածելու մեջ, որոնք կշեղեն մարդկանց ուշադրությունը բուն արարողությունից»,- ասել է Կիրան:
Հիշեցնենք, որ զույգի նշանադրությունը տեղի էր ունեցել դեռևս 2012-ի մայիսին: Նշանադրության մատանու համար Րայթոնը ծախսել էր 40 հազար ԱՄՆ դոլար:
Ապագա հարսնացուն խոստովանում է, որ երազում է համեստ հարսանիքի մասին և չի պատրաստվում զարմացնել բոլորին արարողության ճոխությամբ: «Կլինի համեստ, պարզ, բայց հիշարժան և շատ գեղեցիկ»,-անկեղծացել է Կիրա Նայթլին:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5694 անգամ
Читать на русском
|