Տանկետկաները, hարմարավետ բարձրակրունկներն ու գլադիատոր կոշիկները՝ սեզոնի թրենդ
04.04.2013
Այս սեզոնին նորաձեւ են համարվում տանկետկաները, հարմարավետ բարձրակրունկներն ու գլադիատոր կոշիկները, ուստի ընտրություն կատարելիս, սիրելի լեդիներ, կարող եք հեշտությամբ կողմորոշվել:
2013թ-ին նորաձեւ համարվող գլադիատոր կոշիկներն ամենահարմարավետն են սանդալների մեջ, ընտրություն կատարելիս ուշադրություն դարձրեք նաեւ այն փաստին, որ նորաձեւ են հատկապես սեւ գույնի սանդալները:
Նորաձեւ են նաեւ կոշիկները, որոնք ունեն փոքրիկ եւ հարմարավետ կրունկներ: 5սմ բարձրություն ունեցող այս կոշիկները շատ լավ տարբերակ են հատկապես գործնական աղջիկների համար, որոնց պետք է համատեղել գործնական եւ հարմարավետ ոճերը: Կոշիկների այս տեսակը Ձեր կերպարին կհաղորդի նաեւ էլեգանտ տեսք:
Տանկետկաները կրկին նորաձեւ են: Սրանք իդեալական ընտրություն են, եթե ցանկանում եք ամբողջ գիշեր պարել եւ միաժամանակ ունենալ ապշեցուցիչ տեսք:
Դիտվել է 4957 անգամ
|