Արդեն պարզ է՝ Լանա Դել Ռեյը համարվում է ժամանակակից ամենահետաքրքիր երգչուհիներից մեկը: Նրա երգերը գերում են բոլորին, իսկ տեսահոլովակները պատմում են մի ամբողջ պատմություն:
Բացառություն չէ նաեւ Լանա Դել Ռեյի նոր տեսահոլովակը՝ «Chelsea Hotel No. 2» երգի հիման վրա: Ճիշտ է՝ դա Լանայի սեփական երգը չէ, բայց երգչուհին այնտեղ դրել է իր կատարողական ոճն ու զգացմունքները: Երգչուհին իր զգացմունքայնին ձայնով երգում է, թե ինչքան լավ է իրեն զգացել իր սիրելիի հետ, իսկ տեսահոլովակում հայտնվում են սեւ-սպիտակ կադրերով հիշողության տեսարաններ: Լանան այնքան զգացմունքային է երգում, որ չզգալ դա ուղղակի անհնար է:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: