Ծնողներս թույլ չեն տալիս ինձ աստղ զգալ. Ջենիֆեր Լոուրենս
08.04.2013
Օսկարի «շփոթված» գեղեցկուհին' Ջենիֆեր Լոուրենսը, «Fabulous» ամսագրին տված հարցազրույցում գանգատվել է ծնողների խստությունից: Աղջիկը պատմել է, որ պարզապես ժամանակ չունի իրեն աստղ զգալու, քանի որ անընդհատ աշխատում է, ծնողները թույլ չեն տալիս ծուլանալ:
«Ինձ այնպես են դաստիարակել, որ ես գիտեմ փողի գինը, անգամ, եթե դրանք շատ են: Մինչև այժմ էլ իմ հին մեքենան եմ վարում և այդպես էլ չգնեցի սեփական բնակարան: Ծնողներս թույլ չեն տա հղփանալ, նրանք մշտապես զբաղվում են իմ դաստիարակությամբ»,- խոստովանել է Ջենիֆերը:
Դերասանուհին անկեղծացել է, որ հաճախ է անհարմար իրավիճակներում հայտնվում, որովհետև դեռ չի հասցրել ընտելանալ այն կարգավիճակին, որ ինքը ճանաչված է և պահանջված: «Ես տեսնում եմ մյուսների հայացքում, որ կարծում են, թե ես ուրիշ եմ, ես տարբերվում եմ իրենցից: Ոչ, ես բոլորի նման եմ, ես հասարակ աղջիկ եմ: Շատ տարօրինակ է, երբ ինձ այդպես են նայում»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6247 անգամ
Читать на русском
|