Վաճառքի է հանվում Կարլա Բրունիի նոր ալբոմը
01.04.2013
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ՝ Կարլա Բրունիի, չորրորդ ալբոմի թողարկումը նախատեսվում էր դեռևս 2011թ., սակայն հետաձգվել էր նախագահական ընտրությունների պատճառով. Բրունին չէր ցանկանում, որ ալբոմի թողարկումը համընկներ իր ամուսնու նախընտրական քարոզարշավի հետ:
Կարլա Բրունիի նոր` «Little French songs» անվանումով, երաժշտական ալբոմը լույս կտեսնի ապրիլի 1-ին:
Չնայած ալբոմի շնորհանդեսը դեռ չի կայացել, սակայն դրա բովանդակությունն արդեն դարձել է լրատվամիջոցների բուռն քննարկման առարկա։ Մասնավորապես՝ ֆրանսիական մամուլը կարծում է, որ Բրունին իր երգերից մեկում ծաղրում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Դիտվել է 5423 անգամ
Читать на русском
|