Արդյո՞ք կանանց մոտ գարնանը հակառակ սեռի կողմից ավելի մեծ ուշադրության հոգեբանական տրամադրվածություն է հասունանում: Մարտի 8-ին, ուշադրության սպասումները կարո՞ղ է տրավմատիկ լինել, երբ չեն արդարանում:
LN-ի հարցին պատասխանել է հոգեբան ԳոհարՄանուշակյանը:
Գարունն ընդամենը տարվա եղանակներից մեկն է, բայց մեզ համար այն դարեր շարունակ առեղծվածային է մնում: Այդ ժամանակահատվածն իսկապես անսովոր է. մի կողմից՝ դա զարթոնք է, բնության, կենսական ուժերի ծաղկում, դրական հույզեր եւ հաճելի անհանգստություններ, իսկ մյուս կողմից՝ թուլության զգացողություն, վատ տրամադրություն, հոգնություն. դյուրագրգռություն: Պարզվում է՝ մեր օրգանիզմի համար կարեւոր է ոչ այնքան փոփոխությունների բնույթը, այլ այն, որ դրանք ընդհանրապես կան... Հոգեբաններն անգամ հատուկ տերմին ունեն՝ «գարնանային դեպրասիա», չնայած որ ավելի տարածված է «աշնանայինը»: Գարնան գալուստի հետ սեփական կյանքում ինչ-որ բաներ փոխելու ցանկություն է արթնանում: Ի հայտ են գալիս նոր սպասումներ ու երազանքներ, փոխվում է էմոցիանալ ֆոնը: Հավանաբար դա առաջին հերթին բացատրվում է օրգանիզմում կատարվող հորմոնալ փոփոխություններով, նախեւառաջ՝ կանանց մոտ: Նրանք իսկապես ավելի շատ ջերմության, քնքշանքի, սիրո, ուշադրության կարիք են զգում:
Սակայն չի կարելի, ելնելով սրանից, միանշանակ պնդել, որ կանայք գարնանը հոգեկան ավելի մեծ լարվածություն են ունենում, քան տղամարդիկ:
Ինչ վերաբերում է Մարտի 8-ին... Տոների ժամանակ մեծանում են սպասումները: «Վերջապես կհանդիպեմ իմ տղամարդուն», «Նա ի վերջո ինձ առաջարկություն կանի». սիրելի աղջիկներ, բայց ինչո՞ւ այդ ամենը պետք է տեղի ունենա հենց Կանանց տոնին՝ Մարտի 8-ին:
Կանայք սպասում են շնորհավորանքների, ծաղիկների, նվերների... Այդ սպասումը կարծես օդում կախված լինի, ամենուր է եւ շոշափելի: Տղամարդիկ դա զգում են եւ արձագանքում են, ով ինչպես կարողանում է: Յուրաքանչյուր կին իր մոտեցումն ունի տղամարդու կողմից ուշադրության հարցում:
Մարտի 8-ի եւ ուշադրության սպասումն իքնին տրավմատիկ լինել չի կարող, եթե կինը դրան չափից դուրս մեծ, ընդ որում՝ սխալական նշանակություն չի տալիս: Ամենակարեւորը զույգի հարաբերություններն են, եւ այն, թե կինն ինչպես է ընկալում հարցը եւ ինչ սպասելիքներ ունի իր սիրելիից: Եթե չկառչենք պայմանականություններից, ուրախությամբ լցված լինենք ամեն օրվա հանդեպ, ապա հոգեբանական տրավմաներ չեն լինի:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։