«Ռուս Անջելինա Ջոլին» գրավել է բրիտանացիների ուշադրությունը (ֆոտո)
12.03.2013
«Միսս Ռուսաստան 2013»-ի տիտղոսին արժանացած 18-ամյա աղջիկն իրարանցում է ստեղծել ոչ միայն հայրենակիցների մոտ, այլև բրիտանացիների շրջանում: The Daily Mail-ը Էլմիրա Աբդրազակովային կնքել է որպես «ռուս Անջելինա Ջոլի»: Բրիտանացի լրագրողներին հետաքրքրել է մեր ժամանակների Մոխրոտի պատմությունը: Շատ համեստ ընտանիքում ծնված և մեծացած այս աղջիկը, որը միաժամանակ և աշխատել է, և սովորել, որպեսզի հասցնի ուսման վարձը վճարել, արտաքին տվյալների շնորհիվ դարձավ հաղթող ռուսական ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթում: Պարբերականը համեմատում է երիտասարդ աղջկա գեղեցկությունը կինոդիվայի գեղեցկության հետ՝ հաստ շուրթեր, ընդգծված այտոսկրեր, արտահայտիչ աչքեր:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3682 անգամ
|