Լինդսի Լոհանին արժանի դաստիարակ է գտնվել
07.03.2013
Ամերիկացի սկանդալային դերասան Չարլի Շինը կարծում է, որ իրենից հիանալի դաստիարակ դուրս կգա իր սիրելի դերասանուհի Լինդսի Լոհանի համար: «Ես իսկապես հարազատություն եմ զգում այդ աղջկա հանդեպ: Ես պատրաստ եմ իրոք լինել նրա խնամակալը, որի կարիքը նա զգում է: Նա կարող է շարունակել զվարճանալ իր ակումբային ընկերների հետ կամ դիմել ինձ՝ մարդու, ով արդեն անցել է այդ ամենի միջով»,-լրագրողներին ասել է Չարլին:
Չարլին նաև ավելացրել է, որ եթե երգչուհին ընտրի իրեն, ապա կհաղթի, եթե' ոչ, ապա մեղավոր կլինի հենց ինքը:
Շինը խոստովանել է նաև իր հարգանքի և նուրբ զգացմունքների մասին Լինդսիի հանդեպ՝ մանրամասնելով, որ երբեք նրանով չի հետաքրքրվել, սիրային նպատակներ չի ունեցել:
«Ես նրան մատով անգամ չեմ կպել: Ես հարգւմ եմ նրան, սիրում եմ: Նա ինձ համար լավն է անգամ տեսախցիկից այն կողմ»:
Լինդսիին մոտ աղբյուրները հայտնում են, որ աղջիկը թեև գնահատում է Շինի վերաբերմունքը, բայց որպես խնամակալ նրան չի ընդունում:
Հիշեցնենք, որ Չարլին և Լոհանը ընկերացել են «Սարսափ կինո 5»-ի նկարահանումների ժամանակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2137 անգամ
|