Ամենուրեք մեզնից պահանջվում է լավ հիշողություն: Մեր հիշողութույան «ծավալը» պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի` բնությունից մեզ տրված և մեր կողմից մարզված: Եթե առաջինի դեպքում բնությունն այնքան էլ շռայլ չի գտնվել Ձեր հարցում, ապա օգտվեք այն մարզելու հնարավորություններից:
Երբեմն բարդ խնդիրները պարզ լուծումներ ունեն: Լավ հիշողություն ունենալու համար պահանջվում է նախեւառաջ ճիշտ սնվել: Բազմազան եւ վիտամինառատ սնունդն առաջին երաշխավորն է, որ Ձեր օրգանիզմի բջիջները հեշտ կհաղթահարեն ճգնաժամերը: Սպիտակուցներով, ածխաջրերով, ճարպերով հարուստ սննդի մասին պետք է հիշել ամեն օր: Անշնորհակալ գործ կլինի թվարկելը բոլոր այն մթերքները, որոնք լավացնում են հիշողությունը: Բայց ահա նրանցից մի քանիսը, որոնց մասին, ինչ էլ մոռանալու լինեք, հիշեք:
1. Բանան. լավ յուրացվող ածխաջրերի աղբյուր է, պարունակում է նաև կարևոր ամինաթթուներ:
2. Ձու. իսկական հրաշք է վատ հիշողություն ունեցողների համար: Հիշողության համար հատկապես շատ օգտակար է լորի ձուն: Այն պարունակում է վիտամին Ա, Բ1, Բ2...
3. Հացահատիկի ծիլեր. սրա շուրջ արժանի լեգենդներ են պտտվում: Հացահատիկի ծիլերը պարունակում են ֆոսֆոր, կալիում, երկաթ, ցինկ և ուղեղի ու սրտի համար անհրաժեշտ շատ ու շատ վիտամիններ:
4. Մեղր. ածխաջրերի լավագույն աղբյուր է: Շաքարի փոխարեն անհրաժեշտ է օգտագործել մեղր, քանի որ այն կազմված է ուղեղի աշխատանքին նպաստող, հեշտ յուրացվող ֆրուկտոզով և գլյուկոզով: Շաքարի փոխարեն մեղր օգտագործելով՝ դուք կխուսափեք նաև մի շարք հիվանդություններից և զգալիորեն կլավացնեք Ձեր հիշողությունը:
5. Յուղոտ ձուկ. ծովատառեխ, իշխան, սաղմոն: Բացի հիշողությունից, այս ձկնատեսակները կկարգավորեն նաեւ ձեր նյարդային համակարգը:
28-09-2026 10:07 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին սահմանել է Գինեսի ռեկորդ՝ որպես աշխարհի ամենակարճահասակ կին հրշեջ։ Քելսոյի հասակը ընդամենը 1 մետր 35 սանտիմետր է, հայտնում է UPI-ն։ Քելսոն արդեն հինգ տարի աշխատում է որպես հրշեջ Սենթ-Փիթ Բիչ քաղաքում։
28-09-2026 08:29 Այսօրվա աշխարհում կան բազմաթիվ ծանոթությունների կայքեր և հավելվածներ, բայց Co-Star Astrology-ի հիմնադիր Բանա Գյուլերը և Էմիլի Սեգալը որոշեցին ստեղծել եզակի հավելված, որը հատուկ նախատեսված է լավ գրականության սիրահարների համար։ Readme-ի նպատակն է օգնել գրքասերներին գտնել իրենց իդեալական զույգը՝ հաշվի առնելով նրանց ընթերցանության նախասիրությունները, ներառյալ սիրելի ժանրերն ու լեզուները։ Ստեղծողների խոսքով՝ հավելվածն օգտագործում է «գրականության, լեզվի վերլուծության և հոգելեզվաբանության հետազոտություններ»՝ օգտատերերին 25 հարցից բաղկացած թեստի միջոցով դասակարգելով 12 «ընթերցողի նախատիպերի»։
28-09-2026 08:24 Ֆրանսիայի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչները երկար ցուցակից հեռացրել են ստեղծագործություններից մեկը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում անանուն գրառում է եղել, որ Թելիսոն Օրելիենի «Կամ սա էր, կամ մահ» վեպը գրեթե ամբողջությամբ գրվել է արհեստական բանականության կողմից։ Փարիզում գործող «Ակադեմիա Գոնկուր» գրական կազմակերպությունը հայտարարել է, որ վեպը բացառելու որոշումը պայմանավորված է «Գոնկուրյան մրցանակի և ակադեմիայի ամբողջականությունը պահպանելու ցանկությամբ, որի հիմնական դերը գրականության խթանումն ու արժևորումն է»։
28-09-2026 07:47 Իրինա Շեյքը Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրությունների քանակով առաջատարն է մոդելների շարքում։ Շաբաթվա ընթացքում նա մասնակցել է չորս ցուցադրության և բացման շոուին։ Սեպտեմբերը Միլանում միշտ նորաձևության ժամանակաշրջան է, բայց այս տարի հանրության ուշադրությունը հատկապես գրավել է մեկ անուն։ Իրինա Շեյքը, ով այս տարի դարձավ 40 տարեկան, շաբաթը Միլանում անցկացրեց այնպես, ինչպես նույնիսկ ամենապահանջված մոդելներին հազվադեպ է հոջողվում։
28-09-2026 05:34 Դամիանո Դեյվիդի և Դավ Քեմերոնի աստղային ամուսնությունը կայացել է Տոսկանայում: Նորապսակները արարողությունը նշել են համապատասխան շքեղությամբ և հանդիսավորությամբ, ապա վինտաժային կաբրիոլետով մեկնել տոնակատարության: Զույգը հիմնականում բնակվում է Լոս Անջելեսում, բայց նրանք Իտալիան համարում են իրենց երկրորդ տունը, իսկ փեսայի ծնողները նույնիսկ ապրում են Հռոմում: Vogue-ին տված հարցազրույցում դերասանուհին բացատրում է, որ հենց այդ պատճառով են ընտրել այդ երկիրը: Այնուամենայնիվ, Դամիանոն ռոմանտիկորեն ավելացնում է. «Տան զգացողությունն ավելի շատ կախված է նրանից, թե ում հետ եմ: Երբ ես Քլոեի (Դավ Քեմերոնի իրական անունը՝ խմբ.) հետ եմ, նույնիսկ, եթե մենք շրջագայության մեջ ենք Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում, ես ինձ տանն եմ զգում: Մենք իսկապես բավարար ենք միմյանց համար»: