Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես այն քիչ կանանցից եմ, ովքեր չեն սիրում շոփինգ, լուսանկարվել, շատախոսել. ՆՈՐԱ ՋՈՆՍ

27.02.2013

Նորա Ջոնսի (Norah Jones) անունը հազվադեպ կարելի է տեսնել դեղին մամուլի էջերում. նա երբեք չի հայտնվել սկանդալային իրավիճակներում, երբեք չի քննարկել իր անձնական կյանքը լրագրողների հետ, իր անունը չի սիրում տեսնել ամսագրերի շապիկներին, բայց փոխարենը սիրում է ինքնամոռաց աշխատել և լինել գնահատված երաժշտասերների կողմից:

Նորա Ջոնս Շանկարը ծնվել է 1979թ. մարտի 30-ին Նյու Յորքում: Նրա հայրը  հնդիկ հայտնի երաժիշտ Ռավի Շանկարն է, իսկ մայրը` երաժշտական պորդյուսեր և պարուհի Սյու Ջոնսը: Նորայի ծնողներն ամուսնալուծվում են, և Սյուն երեխայի հետ տեղափոխվում է Տեխաս: «Մանկությանս թերևս միակ զբաղմունքը երաժշտություն լսելն  էր: Մայրս այնպիսի հավաքածուներ ուներ, որ ես կարող էի չխաղալ, չուտել, չքնել, միայն լսել ու լսել: Ռեյ Չարլզը, Ֆրեդերիկ Շոպենը, Բիլլի Էվանսը, Վիլի Նելսոնը, Բիլլի Հոլիդեյը. նրանք են եղել իմ առաջին սերերը»:  

  Արդեն 5 տարեկանում Նորան երգում էր երգչախմբում, 7-ում հաճախում դաշնամուրի դասերի, իսկ 15-ում ընդունվում  բարձրագույն երաժշտական դպրոց:  Դպրոցն ավարտելուց հետո Նորան ընդունվում է Հյուսիսային Տեխասի համալսարան, որտեղ էլ ծանոթանում է հետագայում իր երգերի համահեղինակի` Ջեսի Հարիսի հետ: Երեկոյան Նորան վաստակում էր իր ապրուստի միջոցը ակումբներում: Երբեմն միայնակ, երբեմն Հարիսի կամ այլ երաժիշտների հետ պատվերով երաժշտություն էր կատարում: «Ես ջազային ստանդարտներ էի երգում ակումբներում, և մարդիկ միշտ ուզում էին Սինատրայի երգացանկից, բայց մի երգ ես ինձ թույլ չէի տալիս կատարել`  «My way»: Այն հիանալի է հնչում Սինատրայի կատարմամբ, բայց ես հիմար կլինեի, եթե թույլ տայի ինձ կատարել այն 20 տարեկանում»:

1999 թ. Ջոնսը վերադառնում է ծննդավայր` Նյու Յորք: Նա ստեղծում է սեփական երաժշտական խումբը, որի կազմի մեջ մտան Լի Ալեքսանդրը, Դեն Ռիզերը և  կիթառահար Ջեսի Հարիսը: Թերևս այն քիչ փաստերից մեկը, որ  կա Նորայի անձնական կյանքի մասին այն է, որ երգչուհու առաջին լուրջ սիրային հարաբերությունները եղել են խմբի բաս կիթառահար Լի Ալեքսանդրի հետ: «Իմ ու Նորայի հարաբերություններն ուրիշ հարթակի վրա էին ընթանում: Դրանք նորմալ հարաբերություններ չէին. մենք խելագար էինք, ցնորված,մենք կապված էինք միմյանց անտեսանելի, բայց բավականին հաստ թելերով: Իսկ երբ դրանք կտրվեցին, իմ կյանքում պակասեց արևը` Նորայի ջերմության ու լուսավորության արևը»,- հարցազրույցներից մեկում ասում է Լի Ալեքսանդրը:

Բավականին երկարատև հարաբերություններն ավարտվում են անսպասելի: Նորան ոչ մի հայտարարություն չի անում թեմայի շուրջ, և միայն 2007 թ. Ալեքսանդրից է դառնում հայտնի, որ զույգն այլևս միասին չէ:

20 տարեկանում Նորան կայացնում է թերևս իր ամենաճիշտ ու ճակատագրական որոշումը: «Ես չէի կարող տեղում դոփել. ոչ ոք չի պատրաստվում քեզ առաջ մղել, եթե ինքդ չանես դա: Ես երբեք համարձակ չեմ եղել, բայց երգն ինձ դարձրեց այդպիսին»: Երկար մտատանջություններից հետո, նա որշում է փորձել իրեն: Նորան ջազային լեյբլ  Blue Note-ի ղեկավարին` Բրյուս Լանդվալին է փոխանցում իր դեմոձայնագրությունները: Վերջինս լսում է Նորայի ձայնը, հասկանում, որ աղջկա տաղանդն անհավանական արտահայտիչ է: «Նա կարողանում է երգել այնպես, որ դու չլսես բառերը, դու քո բառերն ես գրում նրա երաժշտության ու ձայնի ներքո»: Լանդվալն անմիջապես պայմանագիր է կնքում 20-ամյա Նորայի հետ, և սկսվում են ձայնագրման, ալբոմի ստեղծման աշխատանքները: Այսպես էլ ջազային բեմին հայտնվում է նոր անուն` Նորա Ջոնս:

2002թ. ԱՄՆ-ում չկար ավելի վառ ու ճանաչված աստղ, քան Նորա Ջոնսն է: 23-ամյա նուրբ աղջնակը` 155 սմ հասակով, արտաքնապես ոչ մի բանով աչքի չընկնող, բայց անհավանական ձայնով և համեստությամբ  ցնցում էր լսողների երևակայությունը, ովքեր հոգնել էին արդեն ոչնչով չտարբերվող երգչուհիներից, նույն ոճի նույնաձև մատուցումից:

Նորայի դեբյուտային ալբոմը` «Come Away With Me» (2002) վաճառվում է ավելի քան 20 միլիոն օրինակով և սահմանում բոլոր ռեկորդները` ստանալով 5 Գրեմմի մրցանակ: «Ես երբեք չեմ երազել հայտնիության մասին, ես չէի ուզում աստղ դառնալ, ես ուզում էի՝ մի փոքր լայն շրջանակներին հասներ իմ ձայնը, բայց չէի պատկերացնում, որ իմ հաջողությունն այսքան աղմկոտ կլինի»:

«Աղմկոտ» թերևս մեղմ է ասված: Ի՞նչ է լինում, երբ շատերին անծանոթ աղջնակը թողարկում է առաջին ու արդեն պլատինե ալբոմը, 5 Գրեմմի մրցանակ է ստանում և հաշված օրերի ընթացքում գրավում ոչ միայն ամերիկացի ունկնդիրների սրտերը, այլև ամբողջ աշխարհին ապացուցում, որ  երաժշտության ոլորտում նոր խոսք միշտ էլ կա, պարզապես պետք է գտնել այն:   Կատարվում է այն, ինչ եղավ Նորայի հետ: Ակնթարթային արագությամբ նրա անունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Նրա երգերը մշտապես առաջին հորիզոնականներն էին զբաղեցնում բոլոր հեղինակավոր շքերթներում:

Գրեմմի մրցանակաբաշխությունից հետո New York Post հեղինակավոր թերթը տպագրում է Նորա Ջոնսի սենյակի լուսանկարն առաջին էջում և վերնագրում նյութն այսպես` «Գրեմմիի թագուհի Նորա Ջոնսը թաքնվում է բրուկլինյան վարձու սենյակներից մեկում»: 

Նորան իսկապես վարձով էր բնակվում մի քանի ընկերուհիների հետ: Հայտնիությունը Նորային չէր ստիպել աստղային կյանքի հետքերով գնալ: «Հիմա ստիպված եմ տեղափոխվել, որովհետև հարևաններս արդեն բողոքում են: Այդ նյութից հետո իմ երկրպագուները մշտապես մեր բակում են, աղմկում են, լրատվամիջոցները նույնպես ազատ չեն թողնում տարածքը: Դե ինչ, ես ստիպված եմ թողնել այս տունը»:

Նորայի հաջողությանը շատերը թերահավատորեն են մոտենում: Նրա հայրը շատ հայտնի երաժիշտ է, և աղջկա հաջողություններն էլ մարդիկ մշտապես փորձել են կապել այդ փաստի հետ: «Ես նյարդայնանում եմ, երբ մարդիկ այդպես են խոսում: 9 տարեկանից հետո ես հորս տեսել եմ ընդհանուր վերցրած մոտ  10 անգամ, նրա երաժշտությունը բոլորովին այլ է, իմը` այլ, մենք չենք շփվում նույնիսկ: Ինձ ծայրահեղ տհաճ է, երբ այդպիսի կարծիք եմ լսում, համոզված եմ, որ տհաճ է նաև հորս, քանի որ դա չի համապատասխանում իրականությանը»

Նորայի հոր` Ռավի Շանկարի երաժշտական կարիերան գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկարատև միջազգային մասշտաբի կարիերա:  

Երաժշտական կարիերայի հետ մեկտեղ  Նորան հասցնում է նկարահանվել նաև ֆիլմերում: 2002թ. Նորան նկարահանվում է «Սեր` ծանուցումով» ռոմանտիկ կոմեդիայում: 2007թ. նա «My Blueberry Nights» ֆիլմում կատարեց գլխավոր հերոսուհու դերը: Նրա խաղընկերներն էին Նաթալի Փորթմանը, Ջուդ Լոուն և մի շարք հայտնի հոլիվուդյան դերասաններ: Ֆիլմը մասնակցել է նույնիսկ Կաննի կինոփառատոնի մրցույթին: Իսկ ֆիլմի սաունդթրեքը դարձավ Նորա Ջոնսի «The Story» կատարումը:  «Դժվար թե ես ամենահամապատասխան թեքնածուն էի այդ դերի համար, բայց ռեժիսորը, չգիտեմ ինչու, ընտրեց ինձ»:  «New York Post» թերթն այս անգամ գրեց. «Միսս Ջոնսը չի կարողանում խաղալ»: 

Գուցե և այդպես է, բայց փոխարենը նա հիանալի երգում է, ինչի ապացույցն է նրա  բոլոր ալբոմների անհավանական տարածումն ու վաճառքը, բազմաթիվ մրցանակներն ու ձեռքբերումները:  2004 թ. Time ամսագիրը Նորային ներառեց 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, իսկ հեղինակավոր  Billboard-ի կարծիքով, Նորան մտնում է 21-րդ դարի լավագույն ջազ արտիստների շարքը:

Ես մելանխոլիկ չեմ,  կենսուրախ, աշխատասեր մարդ եմ, պարզապես ավելի հակված եմ մելանխոլիկ երաժշտության. դա հանգստացնում է, նոր ուժեր տալիս:

Ես փորձում եմ չնմանվել ոչ մեկին, քանի որ գիտեմ՝  տհաճ է,  երբ մեկն ուզում է քո էժանագին կրկնօրինակը ստանալ:

Չեմ կարծում, որ վատ է, երբ կիսվում ես էմոցիաներովդ, ներաշխարհդ մի փոքր բաց անում մարդկանց համար:

Ես երբեք չեմ խոսում իմ անձնական կյանքի մասին, որովհետև ոչ մեկին կարդալուց 1 ժամ հետո պետք չի գա այդ ինֆորմացիան:  Ես չեմ սիրում հայտնվել ամսագրերի շապիկներին, անվերջ հարցազրույցներ տալ: Չեմ հասկանում, երբ արտիստներն իրենց այդպես բացում են, սպառում:

Սիրո մեջ ամեն ինչ արդար է այնպես, ինչպես ստեղծագործելու մեջ:

Իմ առաջին պրոֆեսիոնալ լուսանկարահանումը ես տանել չեմ կարողանում: Նրանք տոննաներով կոսմետիկա էին լցրել դեմքիս, մազերս սարքել անբնական և դեռ այդքանից հետո ուզում էին, որ ժպտայի: Աստված իմ, ես հավի էի նման:

Ես այն քիչ կանանցից եմ, ովքեր չեն սիրում շոփինգ, չեն սիրում լուսանկարվել, չեն սիրում շատախոսել:

Սիրում եմ ընկերներիս, սիրում եմ կյանքս, աշխատանքս, չեմ ուզում արթնանալ այս երազից:

Սիրում եմ մտքերի խիստ հսկողության տակ լինել:

Պետք չէ գոռալ, որ տաղանդավոր ես. եթե դու իսկապես տաղանդավոր ես, մարդիկ կանեն դա քո փոխարեն:

Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am


 

Դիտվել է 7988 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1171 անգամ
12.08.2026
Դիտվել է 294 անգամ
14.08.2026
Դիտվել է 206 անգամ
15.08.2026
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster