Ինչպես միշտ, նրանք հայտնվում են ամենաանհարմար պահերին: Դե իհարկե խոսքը պզուկների մասին է: Բայց դա արդեն խնդիր չէ LADYNEWS-ի ընթերցողների համար: Հասարակ խնձորը կարող է իսկական փրկիչ դառնալ նման իրավիճակում: Թարմ խնձորից մի կտոր կտրեք: Դրեք այն եռացող ջրի մեջ, թողեք 3-5 րոպե, որպեսզի փափկի: Հանեք ջրից և տաք խնձորի կտորը դրեք կորյակի վրա, թողեք 20 րոպե:
Արեք այս ամենը գիշերը: Առավոտյան պզուկների հետքն անգամ չի մնա:
Պարզվում է, որ խնձորը հիանալի սպանում է բակտերիաներին և պաշտպանում բորբոքումներից, վարակներից: Խնձորը նաև ալֆա-հիդրոթթու է պարունակում, որը խորը թափանցում է ծակոտիներն ու մաքրում դրանք:
Այս հեշտ միջոցը կարելի է կիրառել ոչ միայն պզուկների, կորյակների, այլ նաև մաշկի մյուս խնդիրների դեպքում' կապտուկներ, վնասվածք, սև կետիկ:
17-12-2025 10:51 Չեխիայի Կուտնա Հորա շրջանում սովորական զբոսանքի ժամանակ մի կին պատահաբար հանդիպել է իսկական հնագիտական գանձի։ Հողի մեջ թաղված էր կերամիկական անոթ, որը պարունակում էր ավելի քան 2000 միջնադարյան արծաթե մետաղադրամներից՝ դենարներից բաղկացած գանձ, հաղորդում է Popular Mechanics-ը։ Հնագետ Ֆիլիպ Վելիմսկու խոսքով՝ գտածոն կարելի է համեմատել վիճակախաղում հաղթելու հետ, չնայած դա, հավանաբար, մի ժամանակ զգալի կորուստ է եղել իր տիրոջ համար։
17-12-2025 10:48 Միշել Օբաման իրարանցում է առաջացրել Jimmy Kimmel Live-ում իր ելույթի ժամանակ: ԱՄՆ-ի 61-ամյա նախկին առաջին տիկինը ցուցադրել է իր նիհար կազմվածքը կիպ բաց կապույտ զգեստով, ինչը լուրեր է առաջացրել, որ նա օգտագործում է քաշի կորստի դեղամիջոցներ, այդ թվում՝ Ozempic:
17-12-2025 02:13 Երգչուհի Մադոննան և ռեժիսոր Գայ Ռիչին ներկա են գտնվել որդու՝ Ռոկկոյի ցուցահանդեսի բացմանը: Նախկին ամուսինները 2008 թվականից ի վեր առաջին անգամ են հանրության առջև միսին հայտնվել: «Բառերը էժան են» խորագրով ցուցահանդեսի բացմանը 25-ամյա Ռոկոն ներկայացրել է իր քույրերի՝ Ստելլայի և Էսթերի, ինչպես նաև այլ սիրելիների դիմանկարները: Մադոննան որդու աշխատանքի վերաբերյալ իր տպավորություններով կիսվել է սոցիալական ցանցերում:
17-12-2025 01:03 Նյու Յորքում տեղի է ունեցել «Մարտի Հիանալին» ֆիլմի պրեմիերան, որը ներկայացրել են ֆիլմի գլխավոր դերակատարներ Գվինեթ Փելթրոուն և Թիմոթի Շալամեն։ Փելթրոուն առաջին անգամ ներկայացել է իր երկու երեխաների՝ 21-ամյա դստեր՝ Էփլի և 19-ամյա որդու՝ Մովսեսի հետ, իսկ Շալամեն՝ մոր՝ Նիկոլ Ֆլենդերի հետ։ Ներկա են եղել նաև Աննա Վինտուրը, նորաձևության պաշտամունքային լուսանկարիչ Էննի Լեյբովիցը, ինչպես նաև Ումա Թուրմանի և Իթան Հոուքի 23-ամյա որդին՝ Լևոնը։
17-12-2025 00:10 Ռուսաստանի Գերագույն դատարանը պաշտպանել է գնորդ Պոլինա Լուրյեի իրավունքը Լարիսա Դոլինայի բնակարանի նկատմամբ, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով դատարանի որոշմանը: Վիճահարույց գործով ստորին դատարանի որոշումը չեղյալ է հայտարարվել, և գործն ուղարկվել է նոր դատաքննության: Հիշեցնենք, որ Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը նախկինում երգչուհուն վերադարձրել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանը, որը նա վաճառել էր խարդախների հրահանգով: Այս որոշումը բողոքարկել էր գնորդը՝ մոսկվացի Պոլինա Լուրյեն:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: