Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

ԱԿՆՈՑՆԵՐ՝ ինչն է նորաձև, ինչը՝ անվնաս. խորհուրդներ ակնաբանից և դիզայներից

25.02.2013

Մի քանի օր ևս, և ԳԱՐՈՒՆ…  Ուզում ես ամբողջովին կերպարանափոխվել, հանել ձմեռային շորերն ու աքսեսուարները, հետևել գարնանային նորաձևության տենդենցներին: Հատկապես վերջին տարիներին ոչ միայն ամռան, այլև գարնանային ամենակարևոր աքսեսուարներից է դարձել ակնոցը: Այն ոչ միայն շքեղություն և ոճային յուրահատկություն է հաղորդում, այլև պաշտպանիչ դեր ունի շատերի համար ամենաալերգիկ սեզոնին: Թե ինչպես պետք է ընտրել ակնոցը, ինչն է նորաձև, ինչն է օգտակար և հարակից ևս մի քանի հարցեր LADYNEWS-ի ընթերցողների համար կպարզաբանեն Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Ակնաբուժական կլինիկայի ղեկավար Ալլա Հովհաննիսյանն ու դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

Նախ այն մասին, թե ինչն է նորաձև այս գարուն: «Այս սեզոնին ակնոցների նորաձևության մեջ առանձնանում են երեք հիմնական ուղղություններ` ռետրո, երկրաչափական և հայ-թեք ոճերը»,- LN-ի հետ զրույցում ասաց Ֆաինան:  

«Կատվի աչքերը»  ակնթարթորեն մտան նորաձևություն` բերելով իրենց հետ 60-ականների շունչը: Ռետրո ակնոցների շարքին են դասվում նաև թիթեռնիկի թևեր հիշեցնող ակնոցները, որոնք առավել քան երբեք մոդայիկ են այս գարնանը:

 

Չմոռանանք նաև կլոր շրջանակներով ակնոցների մասին, որոնք այդքան սիրում էր կրել Ջոն Լենոնը:

Երկրաչափական պատկերները մշտապես առկա են եղել նորաձևության ամենատարբեր ոլորտներում: Հիմա նրանք ակտուալ են նաև ակնոցների  նորաձևության մեջ: «Քառակուսիներն» ու «ուղղանկյունները» համալրվել են նաև այլ երկրաչափական պատկերներով:

Հայ-թեք ակնոցները ներկայացված են հետաքրքիր ու արտասովոր տեսքով, հայելային ոսպնյակներով` առանց շրջանակի: Նորագույն տեխնոլոգիաները, որոնք մեր կյանք են թափանցում օրօրի ավելի մեծ արագությամբ, չեն անտեսել նաև նորաձևության աշխարհը: Ասել, որ դրանք կանացի են, դժվար է, բայց որ նորաձև են,  հաստատ է:

Հատկապես վերջին տարիներին հայ երիտասարդությունը նախընտրում է ամենաօրիգինալ, եթե չասենք տարօրինակ ակնոցները: Եղջերվի կոտոշներ, սրտիկներ, աստղիկներ, Միկի Մաուսի ականջներ, հովազի աչքեր, լուսարձակներ հիշեցնող ակնոցներ… Ինչեր ասես, որ չես հանդիպի  հայաստանյան ակնոցի վաճառակետերում: Սակայն քչերն են հիշում այն մասին, որ ակնոցի առաջնային ֆունկցիան պաշտպանողական է, ուստի ակնոց պետք է ընտրել ոչ միայն նորաձևության համապատասխան, այլև նրա պաշտպանողական բնորոշումների համաձայն: «Պետք է ընտրել այնպիսի արևային ակնոցներ, որոնք ֆիլտրում են ուլտրամանուշակագույն ճառագայթները: Կան երեք տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթներ` a, b, c: C ճառագայթները, անցնելով օզոնային շերտի միջով, կորցնում են իրենց ազդեցությունը, իսկ ամենավնասակար ճառագայթները b ճառագայթներն են: Ակնոցների վրա սովորաբար կա նշված, թե քանի տոկոս է այն վնասազերծում ուլտրամանուշակագույն ճառագայթները, բնականաբար պետք է ընտրել համապատասխան այդ տոկոսներին»,- LN-ի հետ զրույցում մեկնաբանեց ակնաբան Ալլա Հովհաննիսյանը: 

Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե ակնոցի ապակու թանձրությունը, գույնի մգությունը պաշտպանում է մեր աչքերը արևի վնասակար ճառագայթներից: «Ոչ, միանշանակ այդպես չէ: Ապակիների մգությունը որևէ նշանակություն չունի, եթե ակնոցը չունի ուլտրամանուշակագույն ճառագայթների ֆիլտր: Ակնոցի տակ բբերը լայնանում են, և փաստորեն, ավելի մեծ քանակությամբ ճառագայթներ են ներթափանցում աչքի մեջ»,-ասում է ակնաբանը:

Նկատած կլինեք նաև, որ վերջին շրջանում նորաձև են դարձել «2-ը մեկում» ակնոցները, որոնք և արևապաշտպան են, և օպտիկական: «Դրանք քամելիոն ակնոցներն են, ֆիլտրով, որոնք  դրսում մգվում են, իսկ երբ լուսավորությունը պակասում է, գույնը հետզհետե բացվում է: Ոչ մի վնասակար հատկություն չունեն այսպիսի ակնոցները, քանի որ և օպտիկական են, և արևապաշտպան, որոնք խոչընդոտում են ճառագայթների թափանցումը դեպի աչքեր: Այսպիսի ակնոցները պաշտպանում են աչքի ցանցենին, եղջրենին»,- նշում է ակնաբան Ալլա Հովհաննիսյանը:

Ինտելեկտուալ կերպար ստանալու համար աղջիկները երբեմն կրում են «ձևական» օպտիկական ակնոցներ, որոնք իրականում 0-ական ապակիներով են: Այս մասին Ֆաինա Հարությունյանն ասաց. «Կար ժամանակ, երբ  ոճային էր համարվում: Կոնկրետ ինձ համար դա ծիծաղելի է,  անկեղծ ասած»:  Իսկ ակնաբանն այն կարծիքի է, որ չնայած դրանք ոչ մի վատ ազդեցություն չեն թողնում տեսողության վրա, այնուամենայնիվ  կրելու իմաստը մնում է անհասկանալի:

 

Հեղինակ` Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 18072 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1149 անգամ
20.10.2026
Դիտվել է 320 անգամ
21.10.2026
Դիտվել է 278 անգամ
22.10.2026
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster