«Շատտառապանքներկանայսաշխարհում, շատ-շատ: Նյութականտառապանքը, սովի, անտունության, բոլորտեսակիհիվանդություններիցտառապանքը…Բայցեսդեռեւսմտածումեմ, որմեծագույնտառապանքըմենակլինելնէ, չսիրվածեւոչոքիչունենալուզգացողությունը: Եսարդենհասելեմայնգիտակցությանը, որանցանկալիլինելըամենավատհիվանդություննէ, որմարդըկարողէերբեւիցեունենալ»: Այս համոզմամբ էր ապրում բոլորի կողմից սիրված ու իր ունեցած «լավը» համայն մարդկության հետ կիսած, բոլորիս քաջ հայտնի Մայր Թերեզան, մի կին, ով իր կյանքը նվիրեց` աղքատներից աղքատներին օգնելուն: «Արմատներովեւարյունովալբանացիեմ: Քաղաքացիությամբհնդիկեմ: Կաթոլիկմիանձնուհիեմ: Կոչումովպատկանումեմամբողջաշխարհին: ՍրտովամբողջությամբպատկանումեմՀիսուսիսրտին»,- այսպես էր իրեն ներկայացնում Մայր Թերեզան:
Նա ծնվել է 1910թ. օգոստոսի 26-ին Սկոպիե քաղաքում` Բոյաջուների ընտանիքում, ծնողները երեխային կնքել էին Ագնես Գոնջա: Հակառակ նրանց` երկրորդ տղա ունենալու փափագին, աղջկա ծնունդը երջանկացնում է ծնողներին. նրան համարում են Աստծու պարգեւ: «Բարիկինկլինիմորնման»,- կանխագուշակում էին մարդիկ, երբ նրան ծնունդից հետո մկրտում էին, ու չսխալվեցին: Ծնողները` Նիկոլան եւ Դրանան, ալբանացիներ էին: Ագնես Գոնջան ընտանիքի երրորդ զավակն էր, քրոջից` Ագեից ու եղբոր`Լազարից հետո:«Եսերջանիկմանկությունեմունեցել»,-հետագայում հիշում էր Ագնեսը: Նրա ծնողները, լինելով կարգապահ ու մարդասեր, նույն ոգով դաստիարակում են նաեւ երեխաներին: Ագնեսի դաստիարակության գործում շատ մեծ է եղել իր հոր դերը, ումից աղջիկը սովորել է բարեգործություն անել: Եղբայրը` Լազարը, քրոջ մանկությունից պատմում էր, որ նասովորականաղջիկէր՝միքիչինքնամփոփեւներքաշված: Ուներշատընկերուհիներ, որոնցհետէլանցկացնումէրժամանակիմեծմասը, գերազանցէրսովորում, սիրումէրբանաստեղծություններգրելեւկարդալընկերուհիներիհամար:
Աղջիկն ութ տարեկան էր, երբ հայրն անսպասելի մահանում է: Նրա մահվան հանգամանքներն անհայտ էին, կար տեսակետ, որ նրան թունավորել էր հարավսլավական ոստիկանությունը: Ագնեսի հիշողության մեջ դրոշմված են մնում հոր խոսքերը. «Ոչմիպատառչուտես, առանցորեւէմեկիհետկիսելու»եւ «Անձնասիրությունըհոգեկանհիվանդությունէ, որքեզստրկացնումէ` թույլչտալովապրելուկամուրիշներինծառայելու»: Հետագայում այդպես էլ եղավ: Հոր մահից հետո ընտանիքի ողջ բեռը մնաց Դրանայի ուսերին: Նա, գիշերուզօր աշխատելով, երեխաներին ապահովում էր ամեն ինչով: «Եսձեզկտամամենը, ինչխնդրե՛ք, վերցրե՛ք, բայցեսէլձեզնիցակնկալումեմձերլավեւօրինակելիվարքը»,- հորդորում էր իր երեխաներին միայնակ մնացած կինը: Երեխաներին դաստիարակում էր այն մեծ հավատով ու սիրով դեպի Աստված, որ կար նաեւ իր մեջ: Նրանց տանը աղքատները միշտ գտնում էին մարդկային ջերմություն, տաքություն ու սնունդ:«Սկոպիեիուշրջակայքիաղքատներիցբոլորըգիտեինմերտանտեղը,եւոչոքայնտեղիցդատարկաձեռնչէրհեռանում: Ամենօր, ճաշին, մենքհյուրունեինք»,- պատմում էր Ագնեսը: Դրանան երեխաներին հաճախ իր հետ տանում էր հիվանդներին խնամելու, աղքատներին օգնելու, որպեսզի նրանք իրազեկ լինեն մարդկային տառապանքին: Երեխաները մեծանում են պարկեշտ ու կարգապահ: Շուտով ընտանիքի միակ տղամարդը` Դրանայի որդին, հեռանում է ընտանիքից դեպի Ավստրիա`զինվորական ուսումնարան հաճախելու նպատակով: Սակայն մայրը դեռ չէր հասցրել համակերպվել, երբ հաջորդեց մյուս` իր համար ծանր հարվածը` Ագնեսի որոշումը վանք մտնելու: Սակայն հոգու խորքում նա հպարտ էր աղջկա որոշմամբ. միան հուզում էր այն, որ աղջիկն իր որոշման մեջ իրոք անկեղծ ու հաստատակամ լիներ: Մայրը միշտ էլ զգացել է Ագնեսի կրոնավորական կոչումը:
Վարդապետներից մեկի ջանքերով հիմնվել էր «Սուրբ կույս Մարիամ» անունով միությունը, որին անդամակցելը նույնպես իր դերն է խաղում Ագնեսի հոգեւոր ձեւավորման մեջ: Միության անդամները սկսում են ուսումնասիրել սրբերի վարքը եւ միսիոներների կյանքը: Այն խանդավառ ճառերն ու քարոզները, որ Գոնջան լսում էր այդտեղ, թողնում են իրենց ազդեցությունը նրա ներաշխարհում: Խանդավառված աղջիկը, ցանկանալով ավելի գործնականորեն օգնել, ստիպում էր իր միակ՝ փող աշխատող զարմիկին` Անտոնիին, վաստակած գումարը նվիրաբերել Հնդկաստանի առաքելություններին:
1928 թ. Ագնեսը վերջնական որոշում է կայացնում`գնալ առաքելությունների եւ իրեն նվիրել Աստծուն: Նա բազմաթիվ երազանքներ թողեց անկատար. շատ էր սիրում, երաժշտություն, գրականություն, մանավանդ քնարերգություն. «Ահավասիկ, երազանքներիսմեծմասըհավանաբարչեմկարողիրականացնել: Հավաստիմիբանկա, սակայն, որնինձհամարէականէ: Գիտեմ, որՏերնինձկանչումէ: Նաինձսիրումեւքայլերսառաջնորդումէ` ինձտալովմիսիոներիկոչում. ահաիմմիակվստահությունը»,- ասում էր Ագնեսը:
Ճանապարհը նրան տարավ դեպի Հնդկաստան: Դիմում է «Լորետոյի միանձնուհիներ» միաբանությանը ու ստանալով դրական պատասխան`մեկնում է: Միաբանության կանոնադրության համաձայն`մինչեւ նորընծայությունը վանք դիմող երիտասարդուհիները պարտավոր էին անցնել հայեցողության շրջան, այսինքն` այս շրջանում բացահայտվելու էր նրանց վճռականությունը եւ հոգեւոր կյանքի նկատմամբ կոչման իսկությունը: Ագնեսը սկսում է իր նորընծայության շրջանը: Այս առիթով մատուցված պատարագի ընթացքում նրան հանձնում են կրոնական կյանքի խորհրդանշանները` խաչը, քողը, վարդարանը եւ սքեմը:Նա ընտրումէԹերեզաանունը` ներշնչվածիրպահապանսրբուհուց` ԼիզիոյիՍրբուհիԹերեզայից, որնավելիհայտնիէորպեսՍրբուհիԹերեզա: Անվան ընտրությամբ քույր Թերեզան ընդունում է նաեւ կյանքի մասին Սրբուհի Թերեզայի հետեւյալ փիլիսոփայությունը. «Իմփոքրիկճանապարհըմանկությանհոգեւորճանապարհնէ` վստահությանեւանսահմանանձնուրությանճանապարհը»:Քույր Թերեզայի նվիրումը գործին անսահման էր: Նա շատ ընթերցում էր` սկսած Աստվածաշնչից մինչեւ գեղարվեսական գրականություն: Ծառայության երկրորդ տարում նա արդեն հնարավորություն ուներ մյուս միանձնուհիների նման մասնակցելու աղքատների եւ հիվանդների խնամքի գործին: Նրա մեջ այնքան շատ էր պատրաստակամությունն ու նվիրումը մարդկանց օգնելու: Նրա հոգում արդեն թեւ էին առնում զոհաբերվելու եւ նվիրվելու փափագները: Վանքում հոգեւոր պարտականությունների կատարման հետ մեկտեղ` զբաղվում է նաեւ մանկավարժությամբ: Անցնում են օրեր, ամիսներ, տարիներ…Մոտենում են մշտնջենավոր ուխտի օրերը: Քույր Թերեզան շուտով դառնալու էր մայր, այսինքն` ավագ միանձնուհի: 1937թ-ի մայիսին, լռությամբ եւ աղոթքով անցկացրած հոգեւոր կրթությունից հետո, քույր Թերեզան կատարում է աղքատության, ողջախոհության եւ հնազանդության մշտնջենավոր ուխտը: Վաղուց սպասված «Այո»-ն հնչում է. նա արդեն իսկական միանձնուհի էր:
Թերեզայի մտքում եւ հիշողության մեջ անընդհատ իր ընտանիքն էր, մայրը, նրա խոսքերը: Ընտանիքի հետ նամակագրական կապը պահում էր, բայց հետագայում նրան միշտ ցավ էր պատճառում միտքը, որ ինքն այդպես էլ քրոջն ու մորը չհանդիպեց:
Հնդկաստանում տարեցտարի վիճակը ծանրանում էր` սոված ու օնօթեւան ժողովուրդ, ամենուր աղքատություն, սով, հիվանդություն: Քույր Թերեզան էլ այդ մռայլ տեսարանի ականատեսն էր, ու նրան չէր կարող ցավ չպատճառել: Դպրոցները, ընտանիքներ այցելությունները, դասավանդումը, աղջիկների հետ զբոսնելը կազմում էին նրա ամենօրյա աշխատանքը, բայց ինչ-որ բան նրան տանջում էր. չէր գոհանում իր արածից, դատարկություն էր զգում: Տարին մեկ անգամ բոլոր միանձնուհիներն ունենում էին արձակուրդային ժամանակ՝ մտածելու, խոկալու եւ աղոթելու. ահա մոտենում էր այդ շրջանը: Հենց այդ օրերին էլ Թերեզան ստանում է այսպես կոչված «կոչումը կոչման մեջ»: «ԳնումէիԴարջիլինգհոգեւորկրթության,-պատմումէնա,- գնացքովճանապարհորդելիսինձհետկատարվեցանսպասելիբան. եսլսեցիայդձայնը, զգացիայդկոչը, որնինձկանչումէր, հրամայումթողնելամենբանեւծառայելՆրան`գետնախորշերում, փողոցներում: ԻնձկանչումէրԻրենծառայել` աղքատիցամենաաղքատիմիջոցով: Գիտակցումէի, որդաՆրակամքնէր, եւեսպարտավորէիհետեւելեւհնազանդվելՆրան: Անկասկածդալինելուէրիրգործը: Առաջադրանքըհստակէր: Եսպետքէթողնեիվանքըեւծառայեիաղքատին`ապրելովնրահետ:Դակարգադրությունէր, հանձնարարությունեւհամոզվածություն: Եսգիտեի`ինչանել, բայցչգիտեի`ինչպես»:Նա դիմում է Դուբլինում գտնվող Լորետոյի մեծավորուհուն` միաբանությունը լքելու խնդրանքով, սակայն գործը հասնում է մինչեւ Հռոմ, ու ի վերջո Թերեզան ստանում է թույլտվությունը` չնայած նրա համար ծանր էր թողնել Լորետոն: Նրա այդ որոշումը բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ է դառնում: Փոխելով Լորետոյի միանձնուհու հանդերձանքը, որպես համազգեստ ընտրում է պարզ սաիր եւ տափակ ոտնամաններ, ուղղվում Կալկաթայից 240 մղոն հեռավորության վրա գտնվող Պատնա քաղաք:Հասկանալով, թե ինչքան էր իր օգնությունը պետք աղքատներին ու հիվանդնեորին, մասնակցում է բժշկական դասընթացների, ձեռք բերում հմտություններ: Աշխատում եւ ծառայում էր անձնվիրաբար: Հիմնվում է «Գթության միսիոներներ» միաբանությունը, քույր Թերեզան էլ, որպես հիմնադիր, դառնում է Մայր Թերեզա եւ աշխատում այդտեղ մինչեւ 1997թ-ի մարտ ամիսը: Նրա կյանքում,ինչպես ինքն էր ասում, ամենագեղեցիկ երկու երեւույթներն աղքատությունն ու հիվանդությունն էին: Նա համոզված էր` աղքատին օգնելու համար պետք էր լինել աղքատ, ապրել ու հասկանալ աղքատությունը, հետո նոր գործել: Բացահայտել էր` որն է աղքատների հարստությունը.«Աղքատներնայնքանքիչունեն, բայցգիտենշատտալ` ամենբան»:
Նրա ջանքերով 1952 թ-ին հիմնվում են մահամերձ աղքատների համար կացարաններ: Մայր Թերեզայի նպատակը հիվանդներին բուժելը չէր, այլ նրանց համար «գեղեցիկ» ու «բարի» մահ ապահովելը, ուներ իր կողքին մոտ 26 բարեգութ օգնականներ: Նա գործեց շուրջ 40 տարի, և փողոցներում մահանալուց զերծ մնացին տասնյակ հիվանդներ: Յուրաքանչյուր աշխատանք իրականացնելիս աղոթում էր, խնդրում Աստծու գութն ու աջակցությունը: Օրեցօր Մայր Թերեզան դառնում է ճանաչված աշխարհում, չնայած նա իր աշխատանքը համարում էր «կաթիլ օվկիանոսի մեջ»: Իր գործունեության ընթացքում արժանանում է տասնյակ մրցանակների ու պարգեւների տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, ստանում է ԱՄՆ պատվավոր քաղաքացու կոչում, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակ: «Չեմկարողանումշնչել». սրանք էին նրա վերջին խոսքերը: Մայր Թերեզան մահանում է 1997 թ. սեպտեմբերի 5-ին` շնչարգելության պատճառով:
13-05-2025 10:54 60-ամյա Մոնիկա Բելուչին դարձել է պորտուգալական Vogue ամսագրի նոր համարի հերոսուհին։ Իտալացի դերասանուհին զարդարել է ամսագրի երեք շապիկներից մեկը` նվիրված արվեստներին և արհեստներին։ Թիմ Բարթոնի սիրելին լուսանկարահանման համար կեցվածք է ընդունել Ֆրանսիայի Սևր քաղաքի ճենապակու գործարանում՝ Dior-ի, Valentino-ի, Jean Paul Gaultier-ի և Ilona-ի հագուստներով։
13-05-2025 10:42 2025թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում կատարվել է 3032 ամուսնության ակտի գրանցում, 2024թ. հունվար-մարտի՝ 3885-ի համեմատ: Ըստ ԱՎԿ-ի՝ ամուսնությունների թիվը հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22%-ով կամ 853-ով։ 2025թ. 3 ամիսների ընթացքում կատարվել է 1181 ամուսնալուծության ակտի գրանցում։ Նշենք, որ 2024թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 1104 ամուսնալուծություն։
13-05-2025 10:38 Ըստ սննդաբանների՝ ավելորդ կիլոգրամներ չհավաքելու համար չպետք է տարվել «անառողջ» սննդով. այն չպետք է գերազանցի սննդի 20% -ը, անհրաժեշտ է նաև խմել օրական մոտ 2 լիտր ջուր և ուտելը սկսել բանջարեղենից: Սովորաբար մենք կարող ենք մեզ թույլ տալ 20 տոկոս «անառողջ» սնունդ՝ հացաբուլկեղեն, քաղցրավենիք, ճարպային համեղ կերակուր: Այնուամենայնիվ, ավելի լավ է ոչ թե տարվել այդպիսի սնունդով, այլ հնարավորինս կարգավորել սնունդը։
13-05-2025 10:22 Երիտասարդ տարիներին անպտղություն ունեցած կյանայք հակված են հետագայում ավելի հաճախ ենթարկվել սրտանոթային հիվանդությունների զարգացմանը։ Ավելին, ամենաբարձր ռիսկը գրանցվում է 40 տարեկանից փոքր կանանց մոտ։ Նման եզրակացությանն են հանգել Աթենքի ազգային համալսարանի գիտնականները։
13-05-2025 10:11 Նարգիլե ծխելը, տապակած մսի և տաք ըմպելիքների չարաշահումը կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը, նշել են Սիլվեստերի անվան համալիր քաղցկեղի կենտրոնի (ԱՄՆ) մասնագետները։ Քաղցկեղի ամենավտանգավոր գործոններից մեկը մնում է ծխելը, ներառյալ՝ նարգիլեն, որը թյուրիմացաբար համարվում է պակաս վնասակար, քան ծխախոտը։ Նրանք խորհուրդ են տալիս նաև հաճախակի խորոված կամ բարձր ջերմաստիճանում եփած միս չուտել։ Շատ տաք ըմպելիքը ևս առողջության համար վտանգավոր է։ Օրական չորս կամ ավելի բաժակ տաք թեյ կամ սուրճ խմելը կապված է կոկորդի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացման հետ։