Բեյոնսեն պատմել է, թե ինչպես է կարողացել նիհարել ծննդաբերությունից հետո
21.02.2013
Իր վերջին հարցազրույցներից մեկում Բեյոնսեն պատմել է, թե ինչպես է հաջողվել իրեն ազատվել 25 կգ ավելորդ քաշից:
Բլյու Այվիի ծննդյան օրից արդեն մեկ տարի է անցել, և երգչուհուն հաջողվել է լիովին վերադառնալ նախկին կազմվածքին:
Պարզվում է, որ նրա գաղտնիքը շատ պարզ է: Որպեսզի նիհարի, Բեյոնսեն ամեն օր կերել է մեկ վեգական ուտեստ: Վեգանիզմը բուսակերության ամենախիստ ձևերից է, որը ամբողջովին բացառում է կենդանական ծագման ուտեստները: Բայց Բեյոնսեն հետևել է այս սննդակարգին միայն մասամբ: Նա կերել է վեգական ուտեստներ միայն երեկոյան կամ ճաշին: Իսկ մյուս ժամերին երգչուհին օգտվել է հիմնականում կաթնամթերքից, անյուղ մսից և ձվից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2955 անգամ
|