Թաքցնում ենք տան անկյունների հաղորդալարերը. օրիգինալ լուծումներ (ֆոտո)
20.02.2013
Հաճախ մենք երկար ժամանակ ենք կորցնում' մտածելով, թե որտեղ կարելի է թաքցնել հաղորդալարերը, որոնք մշտապես ոտքի տակ են ընկնում, փչացնում սենյակի ընդհանուր ինտերիերը և այլն: Երբեմն նույնիսկ անհնար է դրանք թաքցնել: LADYNEWS-ն առաջարկում է գեղեցիկ ու հեշտ լուծումներ այս հավիտենական թվացող խնդրին:
Ձեզ պետք կգան մի քանի գունավոր, կպչուն ժապավեններ, հաստ թելեր և էլի մանր-մունր պարագաներ, որոնք հաղորդալարերից կստանան ինտերիերին համապատասխան դեկոր:

Բացի այդ' դուք կարող եք նաև ձեր երևակայության սահմաններում հետաքրքիր պատկերներ ստանալ հաղորդալարերից' դրանով իսկ ստեղծելով օրիգինալ դեկոր պատին, և խուսափելով թափթփվածությունից:

Հաղորդալարերի վրա կարող եք գունավոր թել փաթաթել, և դրանք ուրախ տրամադրություն կհաղորդեն:

Ինչպես տեսնում եք, ամեն ինչ հնարավոր է, բավական է միայն գործի դնել երևակայությունը:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4823 անգամ
|