Լինդսի Լոհանը «քամում» է Էշթոն Կատչերին
18.02.2013
Ամերիկյան ամսագրերից մեկի ինտերնետային էջը տեղեկատվություն է տարածել, թե Լինդսի Լոհանն ու Էշթոն Կատչերը ժամանակին հանդիպել են, և Էշթոնն այժմ իրեն պարտավորված է զգում օգնել Լոհանին: Վերջինս էլ Էշթոնին բանկոմատի պես օգտագործում է: Վերջերս դերասանուհին ահռելի պարտքերի մեջ է ընկնում, չի կարողանում դուրս գալ ճգնաժամային իրավիճակից: Ավելին' նա խզել է հարաբերությունները մի շարք հեղինակավոր դեմքերի հետ, ինչից հետո նրան ոչ մի գործարք չեն առաջարկում:
«Լինդսին միշտ էլ Էշթոնի թուլությունն է եղել, իսկ վերջինս լավ օգտվել է դրանից: Նա պարբերաբար գումար է խնդրում Էշթոնից' խոստանալով վերադարձնել մեկ շաբաթից, սակայն Էշթոնը գիտի, որ Լինդսիին տված գումարն անվերադարձ է»,- հայտնում է աղբյուրը:
Այստեղ կա նաև երրորդ կողմը' Միլա Կունիսը: Էշթոնի խանդոտ ընկերուհին չի ցանկանում, որ վերջինս որևէ կապ ունենա կործանվող Լինդսի Լոհանի հետ: Այնուամենայնիվ, դեռևս աղջկա կարծիքը հաշվի չի առնվում: Էշթոնը շարունակում է գումար տալ Լինդսիին, վերջինս՝ էլ առատորեն օգտվել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2261 անգամ
|