Օրիգինալ մոմեր. պատրաստիր ինքդ (ֆոտո)
18.02.2013
Լիարժեք երեկոյան հանգստի համար անփոխարինելի են մոմերը: Իսկ երբ դրանք պատրաստում եք ինքներդ, դրանց պարգևած հաճույքն ու հանգստության զգացումը կրկնապատկվում են: Ձեր պատրաստած մոմերով կարող եք նաև ռոմանտիկ ընթրիք կազմակերպել Ձեր սիրելիի համար:
Օգտագործեք ձեռքի տակ եղած յուրաքանչյուր բան: Օրինակ՝ վերցրեք խխունջները, լցրեք դրանք ոսկով, մեջտեղում թել, և օրիգինալ մոմը պատրաստ է:
Նմանապես կարելի է օգտագործել նաև ընկույզի կեղևը:
Հաճելի նվեր կարող է լինել գեղեցիկ բաժակի մեջ պատրաստած մոմը:
Իսկ օրիգինալ իրերի սիրահարները կարող են ծառի կեղևի մեջ մտցնել մոմը:
Կարող եք նաև ինքնուրույն ստանալ կեղևը' վերցնելով հաստ շագանակագույն թուղթ, ներկելով այն ամբողջովին սպիտակ, իսկ մինչ ներկը կչորանա, չգրող գրիչի ծայրով կամ նմանատիպ իրով «փորագրել» Ձեր և Ձեր սիրելիի անունները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14452 անգամ
|