Ընտանեկան երջանկության գաղտնիքը` Բեյոնսեից
16.02.2013
Աստղային քիչ ամուսնություններ են լինում երկարատև, հաջողված: Սակայն այդպես չէ Բեյոնսեի և Ջեյ Զիի դեպքում (Jay-Z): Երգչուհին բացահայտել է իրենց երջանիկ ընտանիքի թիվ մեկ գաղտնիքը. նա համոզված է, որ առաջին տեղում ամուսինների ամուր ընկերությունն է:
Նա սկսել է ընկերությունն ապագա ամուսնու հետ շուրջ մեկուկես տարի առաջ, նախքան վերջինս կառաջարկեր իրեն ժամադրության գնալ… «Մեկուկես տարի էր, ինչ ես գիտեի, որ կարող եմ զանգահարել նրան ցանկացած պահի, և նա կլսի ինձ… Դա շատ նպաստեց մեր հարաբերությունների զարգացմանը: Նա ինձ պարզապես դուր էր գալիս և միշտ ազնիվ էր ինձ», - պատմել է Բեյոնսեն Օփրա Ուինֆրիի շոուի ժամանակ: Բացի այդ, նա նշել է, որ Ջեյ Զիի հետ իրենց միությունը, հրաշք Բլյու Այվիի ծնունդը մեծապես փոխել են իր կյանքը՝ ավելի լավը դարձնելով:
Հենց ամուր ընտանիքի, ամուսնու օգնության շնորհիվ, ինչպես նշել է Բեյոնսեն, կարիերայում ևս իրեն ամեն բան շատ ավելի հեշտ է տրվում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2380 անգամ
|