Ռիհաննան ամուսնանո՞ւմ է
14.02.2013
Այն բանից հետո, երբ Ռիհաննան ներեց Քրիս Բրաունին և վերսկսեց նրա հետ հարաբերությունները, երգչուհու երկրպագուներն ամեն դեպքում հուսով էին, որ շուտով նա կմտափոխվի և կլքի իրեն այդքան վիրավորած Քրիսին: Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ Ռիհաննան պատրաստ է կյանքը կապել Կրիսի հետ և նույնիսկ դառնալ նրա կինը:
«Գրեմմի » մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթի ընթացքում պապարացիները նկատել են Ռիհաննայի մատնեմատին շողացող ադամանդե մատանին: Ռիհաննային ուղեկցում էր նորաթուխ փեսացուն, ով անձամբ է գեղեցկուհուն բերել մրցանակաբաշխությանը: Դե ինչ, բոլորը սպասում են զույգի պաշտոնական հայտարարությանը…
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2182 անգամ
|