Հայ աստղերի ֆեյսբուքյան պրոֆիլները «կարմրել» են. ֆոտոշարք
14.02.2013
Սիրո տոնին՝ Սուրբ Վալենտինին նվիրված՝ հայկական շոուբիզնեսի գեղեցկուհիներ Լուսինե Թովմասյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Արմինկան, Սոֆի Մխեյանը, Էմմին, Քրիստինե Պեպելյանը և Իվետա Մուկուչյանը լուսանկարվել են հետաքրքիր ֆոտոշարքում, որի կազմակերպման նախաձեռնությունը Արևիկ Սիմոնյանինն է: Լուսանկարների հեղինակն Արթուր Հովակիմյանն է: Բոլոր գեղեցկուհիները կրում էին “Kivera Naynomis”-ի կարմիր զգեստները, այդ պատճառով էլ նրանց բոլորի ֆեյսբուքյան պրոֆիլները «կարմրել են»:
Նրանցից մի քանիսը նաև մեկնաբանություն են թողել' կապված գեղեցիկ ֆոտոշարքի և սիրո տոնի հետ: Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թող սա լինի Սիրո մի Յուրօրինակ Գարնանային խոստովանություն: Արևիկ Սիմոնյան և ընկերներ»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14313 անգամ
|