Շակիրան նորածին որդուն ծանոթացրել է ֆուտբոլի աշխարհին (ֆոտո)
13.02.2013
Շակիրան, ով վերջերս է լույս աշխարհ բերել որդուն, արդեն նրան տարել է մարզադաշտ' իր հետ միասին հայրիկի խաղերը նայելու: Այն, որ երեխան շարունակելու է հոր՝ Ժերար Պիկեի սպորտային կարիերան, ծնողների մտադրություններից արդեն պարզ է:
Երեխայի ծանոթությունը ֆուտբոլային աշխարհին ու իր հայրիկի գործին տեղի է ունեցել Իսպանիայի չեմպիոնական խաղերից հերթականի' «Բարսելոնա» - «Խետաֆե» հանդիպման ժամանակ:
«Նրա առաջին պաշտոնական այցն է «Կամպ Նոու», փոքրիկը տեսավ, թե ինչպես է հայրիկը գրավում մրցակցի դարպասը»,- հայտնել է Շակիրան:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2704 անգամ
|