Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

«Ամուսնացի, վեշերդ հավաքի, գնա». 14 տարի ընտանեկան բռնության ենթարկված կնոջ պատմությունը

12.02.2013

«Երբ մի անգամ մամաս ինձ «ջան» ասեց, չէի կարողանում արցունքներս զսպել, շրջվում էի պատի կողմը, որ չտեսնի ինձ»,- հուզմունքով պատմում է  35-ամյա Անահիտ Ավետիսյանը (անուն-ազգանունը փոխված են), ում LADYNEWS.am-ը հանդիպեց «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ում:  Մինչ օրս Անահիտը  չգիտի, թե ինչ բան է մայրական սերը, ծնողների հոգատարությունն ու համերաշխ ընտանիքը: Փոխարենը մշտապես ենթարկվել է թե ֆիզիկական, թե հոգեբանական բռնությունների սեփական ծնողների կողմից:

«Ի ծնե ձեռքի արատ եմ ունեցել. ձախ ձեռքս պրոթեզ է: Մեծացել եմ մանկատանը: 7 տարեկանում գիշերօթիկ դպրոց էի գնում, իսկ մի տարի հետո էլ հայտնվեցին ծնողներս: Չգիտեի որ հայր ու մայր ունեմ, կամ ընդհանրապես ինչ բան ա ծնողը»: Հայտնվեցին ծնողները, և Անահիտը մտածեց, որ իր կյանքը վերջապես նոր փուլով կընթանա: Ծնողներն Անահիտին տուն էին տանում տարվա մեջ 3-4 անգամ 2-3 օրով: «Շատ էի ուզում իրանց հետ տուն գնալ, որովհետև չէի ուզում դպրոցում մնալ: Բայց կամաց-կամաց լարվեցին մեր հարաբերությունները: Դե չգիտեմ, հնարավոր ա, որ ես էլ ինչ-որ բնավորության գծեր ունեմ, որ մեղավոր եմ, բայց ամեն ինչ սկսվեց մամայի վերաբերմունքից: Ինքը բնավորությամբ շատ կոպիտ, ագրեսիվ ա: Չէինք կարողանում իրար հետ լեզու գտնել: Ես երեխա էի ու չէի հասկանում, թե ինչին կարելի ա ձեռք տալ, ինչին՝ չէ: Իսկ ինքը մի փոքր բանից կարող էր ընենց բարկանալ, բորբոքվել, որ… Բռնկվում էր ու ծեծում»:   Անահիտն առհասարակ աշխատում է շատ զգույշ խոսել ծնողների մասին, չի ուզում վիրավորել կամ մեղադրել:

Տարիներն անցում էին, իսկ Անահիտն արդեն ավարտել էր գիշերօթիկն ու նոր օթևան էր փնտրում: «Ինձ ասում էին` ծնողներ ունես, զանգի, թող գան, քեզ տանեն: Ես երկմտանքի առաջ էի, քանի որ արդեն գիտեի՝ իրենց վերաբերմունքն իմ հանդեպ ոնց ա»:  Աղջիկն այնուամենայնիվ զանգահարում է ծնողներին և տեղափոխվում նրանց տանն ապրելու:  Բացի Անահիտից, տանն ապրում էին նաև երկու երեխաներ` փոքր քույրն ու եղբայրը: Այն հանգամանքը, որ աղջիկն այսուհետ իրենց տանն է ապրելու,  հունից հանում է ծնողներին  և հատկապես մորը, որը, առիթը բաց չթողնելով, անընդհատ վիրավորում և հալածում է աղջկան: «Կապ չունի՝ ով մեղավոր լիներ, ինչ անեինք, միշտ ծեծվում էի ես, ագրեսիվ էր դառնում շատ: Երբ տանը հյուրեր էին գալիս,  միշտ ինձ էին պառկացնում գետնին քնելու, ու ես էլ երեխա էի, նեղվում էի, իրանք դրանից ավելի էին բորբոքվում ու լարվում իմ հանդեպ:  Սովետական տարիներին մաման գնում էր Մոսկվա, գալիս, հագուստ էր բերում: Քրոջս միշտ ռետուզներ, շորիկներ, հագուստի մեծ տեսականի էր բերում, իսկ ինձ ասում էր, որ չի գտել իմ համար հարմար մի բան: Ձեռքիս պատճառով ես բոլոր եղանակներին էլ երկարաթև եմ հագնում, իսկ ինքն ասում էր, որ երկարաթև ոչ մի բան չի գտել»: 

Անահիտը պատմում է, որ երբեք ոչ մի քաղցր խոսք չի լսել մորից: Եվ երբ երկու անգամ մայրը նրան «ջան»-ով է դիմել, աղջիկը պարզապես պոռթկացել է` չկարողանալով թաքցնել արցունքները: «Միշտ մայրական սիրո պակաս եմ զգացել: Իրենց ջերմությունը ես չեմ զգացել: 14 տարի ապրել եմ իրանց հետ ու չեմ զգացել, թե ինչ ա ծնողական սերը, ուշադրությունը: Հենց մի քիչ մեծացա, մայրս ամեն օր ասում էր. «Ամուսնացի, վեշերդ հավաքի, գնա: Ոչ մի բանով մեզ օգուտ չես տալիս, մենակ վնասում ես, ավելորդ բեռ ես»: Այնքան էր ասել, որ ես ինքս էլ ինձ ավելորդ էի զգում: Երբ ծանոթացա մի քանի հաշմանադամ ընկերներիս հետ, կարողանում էի տանից մի քանի օրով գնալ, մնալ ընկերներիս տանը, թեկուզ փողոցում թափառել, մենակ թե տուն չգնայի: Էդ  արդեն էն ժամանակ, երբ այլևս ելք չկար: Ինձ մենակ ինքնասպանություն էր մնում… Քանի անգամ փորձել եմ…»: 

Աղջկա ծայրահեղ հոգեկան վիճակն անգամ չի սթափեցնում մորը: Հակառակը`նա  ինքն է դրդում Անահիտին ինքասպանության փորձ կատարել` ամեն անգամ նշելով, որ իրենց համար նա  միայն բեռ է և ոչ մի նշանակություն չեն տալիս նրա գոյությանը: «Հա, իրանց համար մեկ էր: Իրանք թքած ունեին իմ վրա»:  Անահիտի ինքնասպանության փորձերը ոչ մի ազդեցություն չթողեցին ծնողների վրա. «Մայրս ասում էր, թե կամ ինձ կսպանի, որ պրծնի ինձնից, կամ իրեն կսպանի, որ ազատվի վերջապես ինձանից: Ասում էր, թե փող չես բերում տուն, էլ ինչներիս ես պետք, մենակ ավելորդ բեռ ես »:

 Տարիների հետ ֆիզիկական բռնությունը միայն սաստկանում էր: «Չէ, հնարավոր չէր պաշտպանվել: Էս ձեռքով ո՞նց պաշտպանվեի ծնողներիցս: Հիմնականում մայրս էր ծեծում, բայց եղել է նաև, որ հայրս էր ծեծում: Քանի որ ես միշտ երկարաթև եմ հագնում, ամռանը շատ հաճախ եմ քրտնում: Դրա համար էլ ամեն օր լողանում էի: Հայրս մի օր ասեց մամային, որ  երբ ինքը տանը չէր, ես լողացել եմ: «Դու մեզնից թաքուն լողանո՞ւմ ես»,- ասեց մաման ու սկսեց ծեծել ինձ: Շատ ա եղել, որ տնից դուրս են հանել, ասել են, որ էլ տուն չգնամ: Բայց ես ուրիշ ճար չունեի: Եթե ձեռքս սենց չլիներ, ես լավ էլ իմ գլուխը կպահեի, կաշխատեի, տուն էլ կվարձեի: Ուղղակի, հավատացեք, շատ դժվար ա հաշմանդամ մարդուն աշխատանք գտնել, գրեթե անհնարին ա»:   Անահիտի խոսքերով` հայրը սկզբում շատ խելոք, զուսպ մարդ է եղել, բայց կյանքն աստիճանաբար փոխել է նրան: «Նրանց վարմունքը երևի իրենց հոգեբանությունից է գալիս: Կոպիտ ասած, իմ ծնողներն են, չեմ ուզում նման բան ասեմ, բայց անգրագիտություն կար իրանց վարմունքի մեջ»:  

Անահիտը մի ձեռքով ասեղնագործում է: Տարբեր իրեր է պատրաստում, գեղեցիկ պատկերներ ասեղնագործում  պայուսակների, շորերի վրա: Այս աշխատանքի շնորհիվ նա սկսում է չնչին գումար վաստակել, որի մասը տալիս է ծնողներին: «Իմ աշխատանքներն իրենց չէին հետաքրքրում: Չեն ուրախացել, բանի տեղ չեն դրել, որովհետև շահեկան գործ չէր, գումարը շատ քիչ էր: Ինձ ասում էին, թե զիբիլներդ հավաքի, բոլ ա փռես ըստեղ-ընդեղ»:  

 Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունն Անահիտին կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, ինչը, աղջկա  խոսքերով, իր կյանքի ամենագնահատելի երևույթներից է: «5 տարի արվեստի ինստիտուտում սովորեցի, բայց մեռնելով, տանջվելով, որովհետև իրենք ինձ անգամ 100 դրամ չէին տալիս, որ ես գնայի ինստիտուտ»: 

Վերջապես բախտը կարծես ժպտում է Անահիտին, և նա աշխատանք է գտնում: Բայց արիուտես, որ հիմա էլ վերջնականապես հիասթափվում է հաշմանդամների հանդեպ շրջապատի վերաբերմունքից: «Հավասար պայմաններով չէինք աշխատում, ես պայմանագրային աշխատող էի, աշխատավարձս շատ ավելի քիչ էր, քան մնացածինը, աշխատաժամերս էլ բոլորից շատ էին: Հյուծվում էի, չէի կարողանում այլևս» Այս ընթացքում Անահիտի ծնողները մեկնում են Մոսկվա` հաշմանդամ աղջկան թողնելով ամբողջովին մենակ: Աշխատանքի շնորհիվ Անահիտը կարողանում է տուն վարձել: «Երբ անհնար դարձավ արդեն դիմանալը, ես դուրս եկա աշխատանքից: Ղեկավարս աշխատանքային ժամին մոտեցավ ինձ ու ականջիս փսփսաց, որ այլևս իրենց պետք չեմ»:   Կորցնելով տունը` ստիպված է լինում վերադառնալ նույն ընտանեկան դժոխքը: «Նրանց գործերը չստացվեցին Մոսկվայում, իրենք էլ ստիպված ետ եկան: Ես արդեն էդ մտքից, որ պետք է նորից էդ ամենի միջով անցնեմ, ուզում էի կորցնել ինձ, պատրաստ էի անգամ չմտածված քայլերի: Ես գիտեմ, որ ինքնասպանությունը ելք չի, բայց այդ պահին դժվար ա գիտակցելը, որ բացի ավարտից ինչ-որ կերպ շարունակություն կարա լինի: Ձմռան ամենացուրտ գիշերներին ես տեղ չունեի գիշերելու, էդքանից հետո ի՞նչ անեի»: Տարիներ շարունակ Անահիտը դիմումներ է ուղարկում կառավարական մարմիններին, բարեգործ անհատներին, բայց ոչ մի հուսադրող պատասխան չի գտնում:  «Չէի կարող տուն գնալ, ծնողներս ինձ դուրս էին հանում, անելանելի վիճակ էր: Զեյթունի թաղապետարան էի անընդհատ դիմում, խնդրում ճար անել, որ այլևս հնարավոր չի, որ մի կտուր գտնեն ինձ համար, մի ճար մինչև կարողանայի ոտքի կանգնել: Բախտս բերեց, որ հենց այդ շրջանում Կանանց աջակցման կենտրոնը Զեյթունի թաղապետարան էր եկել, ներկայացրել կենտրոնի խնդիրը, աջակցման պատրաստակամությունը: Աշխատակիցն էլ հիշել էր իմ մասին ու համարս տվել տիկին Ալվարդին: Իմ փրկությունն էր տիկին Ալվարդը, ամեն ինչի համար իրեն եմ շնորհակալ: Ինքը գտավ ինձ, կանչեց կենտրոն, հուսադրեց, ու սկսվեց կյանքիս էս շրջանը, երբ միասին փորձում ենք հաղթահարել իմ դժվարությունները, ես արդեն ապահով եմ, տեսնենք, Աստված մենակ չի թողնի, մի դուռ կբացվի»:  Այն հարցին, թե ունի արդյոք որևէ զգացմունք ծնողների հանդեպ, Անահիտը պատասխանում է. «Զգացմունքներ չունեմ, ես պարզապես խղճում եմ իրենց, որովհետև գիտակցում եմ, որ առանց հասկանալու են արել այս ամենը: Կուզեմ, որ միշտ առողջ լինեն իրենք, քանի որ հիմա մայրս առողջական խնդիրներ ունի, չեմ ուզում ոչ մի լուրջ խնդիր ունենան: Կուզենամ նաև, որ իրանք իմ մասին միշտ լավը լսեն: Սպասում եմ այն օրվան, երբ կզղջան իրանց վերաբերմունքի համար: Ես խղճում եմ իրանց, իրանք հաստատ չեն հասկանում, թե ինչ են անում, չէ, եթե հասկանային, էսպես չէր լինի ամեն ինչ… չէր լինի… (հուզվում է-LN:

 

Հ.Գ.   Հիմա Անահիտը բնակվում է Կանանց աջակցման կենտրոնի «Ապահով տուն» ապաստարանում` մի քանի կանանց հետ, ովքեր նույնպես ընտանեկան բռնության զոհեր են: Նրա ամեն երկրորդ բառը համեմատություն է անցյալի և ներկայի, շնորհակալություն՝ ուղղված այն մարդկանց, ովքեր հիմա աշխատում են իր հետ, փորձում տալ հոգեբանական այն պատրաստվածությունը, որ կօգնի Անահիտին մշտապես առաջ քայլել կյանքում` գիտակցելով, որ ոչ մի բնական արատ չի կարող զրկել հասարակության լիիրավ անդամ լինելու իրավունքից: Բոլոր կանանց, ովքեր ենթարկվում են բռնության, թե ամուսնու, թե ծնողների, թե երեխաների կողմից,  Անահիտն իր անձնական փորձից խորհուրդ է տալիս ուժ գտնել և թեկուզ մեկ անգամ զանգահարել կենտրոն: «Մեր բոլոր ծառայությունները բացարձակապես անվճար են: Մեր նպատակն է վերացնել կանանց հանդեպ յուրաքանչյուր տիպի բռնությունը, աջակցություն ցուցաբերել բոլոր այն կանանց, ովքեր ունեն դրա կարիքը: Առաջին քայլը սկսվում է նրանից, որ կինն ուշ է գտնում իր մեջ զանգահարելու մեր կոնֆիդենցիալ թեժ գծին, որն աշխատում է շուրջօրյա: Առաջին հերթին մենք հոգեբանական խորհրդատվություն ենք տրամադրում, որպեսզի կանայք գիտակցեն իրենց վիճակը, ռիսկի գործոնը, հասկանան, թե ինչ է իրականում բռնությունը: Պարբերաբար հոգեբանական թրեյնինգների են մասնակցում, որտեղ կոփվում է նրանց ինքնավստահությունը, հույսը ապագայի հանդեպ: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են մնալ «Ապահով տանը», ստանալ իրավաբանի, դատապաշտպանի ծառայություն:  Մի խոսքով` ամեն-ամեն ինչ, որպեսզի կինն ինքնուրույն ոտքի կանգնի»,-LN-ի հետ զրույցում ասաց Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանը:

Շուրջօրյա վստահության հեռախոս- 099/88-78-08, թեժ գիծ- 0 8000 11 00:

Զրուցեց Նելլի Ղարիբյանը

Աղբյուր` LADYNEWS.am


 

Դիտվել է 9939 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
SM | 13-02-2013 01:20
,,,,,inch canr bana cnoxi siro pakas zagale,,,,bayc du etqan banic heto eli qo cnoxnerin sirumes u mtacumes iranc masin,,,du shat lav sirt u hogi unes,,,,,achkers lcvecin qo patmutyune kartaluc,,,,,,Astvac tox qez lish ognakan lini

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 839 անգամ
01.05.2026
Դիտվել է 375 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster