Լեոնարդո Դի Կապրիոն և մերկ գեղեցկուհին` «հիմար» իրավիճակում
11.02.2013
Վերջին հայտարարություններից մեկում, երբ Լեոնարդո Դի Կապրիոն պատմեց լրագրողներին երկարատև հանգստի գնալու մասին, նա խոստովանեց, որ այդ երկար արձակուրդի ընթացքում ուզում է իրեն իսկական հիմարի պես պահել: Կարծես թե Լեոնարդոյի ցանկություններն իրականանում են: Մայամիի լողափում հանգստացող Լեոն անհարմար վիճակի մեջ է դրել մի աղջկա, ով որոշել էր առանց կրծքկալի լողալ: Մինչ պապարացիները ֆիքսում էին Լեոնարդոյին, նա պահը բաց չի թողնում և ցուցամատով ցույց է տալիս աղջկա մերկ կուրծքը: Վերջինս էլ, փոքր-ինչ շփոթված, փորձում է թաքնվել տեսախցիկներից:
Լեոնարդոյի պլանավորած «ազատ» հանգիստն իրականանում է…
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4280 անգամ
|