Քիմ Քարդաշյանը կհագնվի Լեդի Գագայի պես (ֆոտո)
08.02.2013
Լեդի Գագայի նախկին ոճաբանը զբաղվելու է Քիմ Քարդաշյանի զգեստապահարանով: Փարիզի Tierry Mugl նորաձեւության տան գլխավոր տնօրեն Նիկոլայ Ֆորմիչետտին արդեն սկսել է համագործակցությունը Քիմի հետ: «Քիմի հետ ինձ ծանոթացրել է Կանիե Ուեստը, հենց այդ պահից մենք սկսել ենք խոսել համագործակցության մասին. ունեմ ոգեշնչման նոր աղբյուր, զգում եմ այն նույն անհանգստությունը, ինչ Լեդի Գագայի հետ ծանոթանալիս: Ես ուզում եմ, որ նա դառնա մերօրյա Մերլին Մոնրոն»,- ասել է նա:
Դիզայների խոսքով' Քիմի զգեստապահարանը բարեբեր հող է, որից կարող ես ստանալ այն,ինչ ուզում ես: « Նա իսկը մեր ժամանակների ծնունդ է, չնայած շատ է տարբերվում ներկայիս հայտնի մարդկացից. սիրում է կանացի նորաձեւությունը»,- ասել է դիզայները: Ժամանակին Քիմի զգեստապահարանի ձեւավորման վրա ազդեցություն է ունեցել իր բոյֆրենդը' Կանիե Ուեստը: Այդ ընթացքում Քիմը դարձել էր «պարկեշտ աշակերտուհի»՝ սկսելով հագնվել շատ ավելի զուսպ: Հուսանք, որ նոր համագործակցության ընթացքում Քիմը կշարունակի նույն ոգով, իսկ դիզայներն էլ նրան չի դարձնի նոր Լեդի Գագա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3719 անգամ
|